Թուրքիայի սահմանը հատած հույն զինվորներին չեն վերադարձնի. մեղադրվում են լրտեսության մեջ

Հունաստանը հերքել է Թուրքիայի հետ զինվորների փոխանակման հավանականության մասին լուրերը։ Խոսքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած թուրք սպաների և մարտի 1-ին  թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականների մասին է։ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը հայտարարել է, որ Թուրքիայի հետ զինվորների փոխանակում հնարավոր չէ։ «Այդ լուրը լիովին մտացածին է։ Մենք Թուրքիայի հետ պատերազմի մեջ չենք, որ ռազմագերիներ փոխանակենք»,- նշել է նա։ Ըստ Ermenihaber կայքի` hույն փոխնախարարն ընդգծել է, որ նման դեպքերը սահմանին հաճախ են տեղի ունենում։ Իսկ զինվորների փոխանակման լուրը, ըստ նրա, տարածվել է թուրքական մամուլի կողմից։ Հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը: Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված  գոտի մուտք գործելու մեջ։ Իսկ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո 8 թուրք սպաներ ուղղաթիռով փախել էին Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել։ Հաշվի առնելով Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը՝ Հունաստանը մինչ օրս մերժում է նրանց արտահանձնելու Թուրքիայի պահանջը։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am