Էրդողանի հերթական նոպան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դարձյալ խստորեն քննադատել է Միացյալ Նահանգներին սիրիական քրդական կազմակերպություններին՝ «Սիրիական դեմոկրատական ուժերին» (SDF), «Ժողովրդական պաշտպանության միությանը» (YPG) աջակցելու համար: Նա ԱՄՆ-ին մեղադրել է դաշնակիցներին դավաճանելու մեջ: Անցած կիրակի Էրդողանն այցելել էր Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավ արևելյան Գազիանփեթ նահանգ (նախկինում հայաբնակ Այնթափ): Նա այնտեղ մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին: Մինչ համագումարը ելույթ ունենալով բազմամարդ հանրահավաքում, Էրդողանը խստորեն քննադատելով ԱՄՆ-ին, ասելով․ «Նրանք գալիս են 11 հազար կիլոմետր հեռավորությունից, նրանք վճարում են քրդական կազմակերպության աշխատավարձերը: Եթե դուք մեր դաշնակիցն եք, արեք այն, ինչ հարիր է դաշնակցին, եթե ոչ՝ ասեք մեզ այդ մասին: Մենք քայլեր ենք կատարել մեր դաշնակիցների հետ և չենք դավաճանել նրանց և մենք չենք հարգի նրանց, ովքեր կդավաճանեն մեզ»,- Այնթափում հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներին մեղադրել է նաև, իր խոսքով՝ ֆեթուլլական ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու մեջ: «Ո՞վ է կանգնած Գյուլենի հետևում, դուք այնտեղ թաքցնում եք մի մարդու, ով ձեր ռազմավարական դաշնակից երկրում հեղաշրջման փորձ է կատարել: Եթե դուք նրան մեզ չեք հանձնում, ես դա չեմ կարողանում բացատրել իմ ժողովրդին»,- ասել է Էրդողանը, պնդելով, որ Վաշինգտոնը պետք է Թուրքիային վերադարձնի 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգնում: Էրդողանն ասել է, որ Չեխիայից նույնպես պահանջել են Թուրքիային արտահանձնել քրդական կազմակերպության նախկին համանախագահին: Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդը երեկ Պրահայում ձերբակալվել է «Ինտերպոլի» թուրքական գրասենյակի պաշտոնական հայցի հիման վրա: Իր ելույթում Էրդողանը խստորեն քննադատել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, հայտարարելով որ նա «մարդասպան է», բայց ոչինչ չի ասել Ասադին պաշտպանող Ռուսաստանի հասցեին: Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական բանակի ռազմական գործողությունն Էրդողանն արդարացել է Աֆրինի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությամբ, ասելով, թե ռազմական գործողությունը Աֆրինում կշարունակվի: Հանրահավաքից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Անցած հունվարի 20-ից թուրքական բանակը մտել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Թուրքիային սահմանակից Աֆրին նահանգ: Քրդական ջոկատների վերահսկողության տակ գտնվող այդ նահանգում մարտական գործողությունները մինչև հիմա շարունակվում են: Օրերս Աֆրին մտան նաև Բաշար ալ Ասադին աջակցող ուժերը՝ քրդերին պաշտպանելու նպատակով, ու հիմա այդ նահանգում դաշնակիցների ու հակառակորդների խառը ճամբարներից կազմված մի շարք ուժեր կան: Ինչ վերաբերում է քրդական ջոկատներին ԱՄՆ-ի աջակցությանը, որի համար Թուրքիայի նախագահը խստորեն քննադատում է Վաշինգտոնին, ապա այդ հարցը երկու կողմերի հարաբերությունների փորձաքարն է դարձել: Վերջերս բարձր մակարդակի բանակցություններ անցկացվեցին Անկարայում: Թուրքիա էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ: Բանակցությունների ավարտին նաև ամերիկյան կողմից մտահոգություններ հնչեցին Թուրքիայի սահմանների անվտանգության կապակցությամբ, բայց միանշանակ չհայտարարվեց, թե Վաշինգտոնը դադարեցնում է Սիրիայի քրդերին աջակցելու քաղաքականությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am