Թուրք-ամերիկյան դիվանագիտական «կրակոցները» սաստկանում են

Թուրք-ամերիկյան լարվածությունը օր-օրի թեժանում է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին քննադատել է Վաշինգտոնին՝ կոչ անելով հետևողական լինել տրված խոստումները իրականություն դարձնելու հարցում: «Խոսքն ու գործը չեն կարող իրարից տարբերվել, սա անընդունելի է: Մենք հույս ունենք, որ Ամերիկան հետևողական կլինի, որ մեզ ասված խոսքերն ու իրականում կատարվող քայլերը իրար համապատասխանեն», - հայտարարել է Էրդողանը աֆրիկյան երկրներ կատարած շրջայցի ընթացքում: ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները արդեն մի քանի շաբաթ է, հրապարակավ բանավիճում ու քննադատում են միմյանց՝ Սիրիայի հյուսիսում Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ Անկարայի սկսած ռազմական գործողությունների շուրջ: Անկարան պահանջում է դադարեցնել քրդերին տրամադրվող ռազմական օգնությունը, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել վերջիններիս հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Շաբաթներ առաջ ժամանելով Թուրքիա՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստացավ սահմանափակել Սիրիայի քրդական ջոկատներին հատկացվող ռազմական աջակցությունը․ - «Մենք միշտ հստակ ասել ենք՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին հատկացվող սպառազինությունը կլինի սահմանափակ, կուղղվի հստակ առաքելությունների և կտրամադրվի աստիճանաբար՝ լոկ մեր առջև դրված ռազմական նպատակներն իրագործելու համար»: Անկարան հիմա ոչ միայն հստակ քայլեր է ակնկալում այս ուղղությամբ, այլև պահանջում է դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆրինից ոչ հեռու գտնվող Մանբիջ քաղաքից: «Մանբիջում չպետք է ահաբեկիչներ լինեն, քաղաքը պետք է վերադարձվի իր իրական տերերին՝ արաբներին», - նախօրեին կրկին պնդել է նախագահ Էրդողանը՝ չբացառելով, որ Մանբիջում կարող են բախվել արդեն թուրք-ամերիկյան ուժերը․ - «Մենք կդիմադրենք յուրաքանչյուրին, որ կկանգնի մեր ճանապարհին: Ընտրողաբար չենք մոտենալու և կդիմենք անհրաժեշտ ամեն քայլի: Մենք պետք է վերջնականապես սպանենք վիշապին, ոչ թե կիսամեռ թողնենք: Եվ դա իրականություն կդառնա՝ այսպես թե այնպես»: «Ոչ ոք չի կարողանա դիմակայել Աֆրինում Թուրքիայի հզորությանը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Եթե ինչ-որ ուժեր կամ պետություններ փորձեն խանգարել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հակահարված կստանան, ասել է Թուրքիայի նախագահը: «Թուրքիան որևէ խորհրդատվության կարիք չունի ահաբեկիչների դեմ պայքարի համար»,- ասել է Էրդողանը: Իսկ ահա Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրել է Պետդեպին Սիրիայում մեկամսյա հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ որոշումը խեղաթյուրելու համար։ «ԱՄՆ-ում ՄԱԿ ԱԽ-ի որոշումը կա՛մ չեն հասկացել, կա՛մ խեղաթյուրում են այն»,-ասվում է ԱԳՆ հայտարարությունում: ԱԳՆ-ն ամերիկյան կողմին խորհուրդ է տվել կենտրոնանալ Ասադի ռեժիմի կողմից ռմբակոծվող խաղաղ բնակիչներին պաշտպանության վրա։ Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը նշել էր, որ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը վերաբերում է նաև Աֆրինին, որտեղ հունվարի 20-ից Թուրքիան անցկացնում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը։ Պետդեպի խոսնակը Թուրքիային խորհուրդ էր տվել ուշադիր կարդալ Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը: Պաշտոնական Անկարան ավելի վաղ խնդրի առնչությամբ հայտնել էր, որ դրական է գնահատում Սիրիայում 30-օրյա հրադադարի մասին որոշումը, սակայն թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը «ահաբեկչության դեմ պայքարի» գործողություն է: Թուրքական կողմը նշել էր, թե Սիրիայում հակամարտող կողմ չի հանդիսանում, հետևաբար այդ որոշումն իրենց համար չի գործում: Գերմանիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հորդորել է Թուրքիային հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Սիրիայի ողջ տարածքում 30 օրյա հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Աֆրինին, այս մասին նշել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի որոշումը վերաբերում է Սիրիայի ամբողջ տարածքին: Նա նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ քարտուղար Ուոլտեր Լինդերը խնդրի առնչությամբ խոսել է այդ երկրում Թուրքիայի դեսպանի հետ՝ «հայտնելով ՄԱԿ-ի որոշման հետ կապված Գերմանիայի դիրքորոշումը»: Ավելի վաղ, հաստատված հրադադարի ռեժիմը հարգելու մասին պաշտոնական Անկարային կոչ էր արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նախագահ Էրդողանի հայտարարություններին զուգահեռ Անկարայում փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն է Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներ հնչեցրել: «Միացյալ Նահանգները երկակի չափանիշներ է կիրառում»,  ասել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան՝ ընդգծելով՝ որևէ մեկը չի կարող Անկարային թելադրել, թե ահաբեկչական որ խմբավորման դեմ պայքարի, որի դեմ՝ ոչ: «Թուրքիան ևս կենտրոնացած է «Իսլամական պետության» դեմ արշավի վրա, սակայն մենք չենք կարող ընդունել անտրամաբանական պնդումը, թե մենք չպետք է պայքարենք այն ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք Միացյալ նահանգների թիրախում չեն», - պարզաբանել է Բեքիր Բոզդաղը: Ավելին, պաշտոնական Անկարան կրկին պնդել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում հայտարարված 30-օրյա հրադադարը չի վերաբերում Աֆրինում շարունակվող ռազմական գործողություններին: Մինչդեռ երեկ, անդրադառնալով այս հարցին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը խորհուրդ էր տվել Թուրքիայի իշխանություններին ավելի ուշադիր կարդալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևը: Ահա Թուրքիայի փոխվարչապետը հակադարձել է՝ թող Վաշինգտոնը ևս մեկ անգամ ուսումնասիրի այդ փաստաթղթերը: Նախագահ Էրդողանը ևս պնդել է, որ, չնայած Արևմուտքի զգուշացումներին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևին, Անկարան շարունակելու է ռազմական գործողությունները իր սահմանից ոչ հեռու՝ Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am