Մարդը չի ուզում աշխատի, իշխանություններից դժգոհում է.Սուրիկ Խաչատրյան
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հասարակությունը դժգոհ է իշխանություններից ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից,ասաց. «Մենք մի քիչ դժգոհող ազգ ենք: Հիմա էդպես ոնց կլինի: Գյուղում ապրող մարդուն իշխանություններն ի՞նչ պետք է անեն, եթե նա ունի սեփականաշնորհված հողեր, ունի մեծ հնարավորություններ անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվելու համար: Երբ մարդը չի աշխատում,գյուղի բոլոր բնակիչների համար ստեղծված են նույն պայմանները, բայց մի մասն ապրում է շատ լավ, մի մասը՝ շատ վատ: Հիմա պետք է ենթադրենք՝ դա իշխանությունների՞ց է կախված, թե էդ մարդկանցից, որ աշխատել չեն սիրում»:
«Սովետական տարիներին գյուղը հարուստ էր, դրա համար քաղաքն էլ հարուստ էր: Մինչեւ գյուղը չհարստանա, քաղաքը հարուստ չի լինելու: Գյուղացին պետք է աշխատի, աշխատել սովորի, ոչ թե անասունը մորթի, ծախի նպաստ ստանա, այլ ընդհակառակը՝ պետք է անասունների քանակը շատացնի, իր սեփականաշնորհված հողը մշակի: Եթե գյուղացին չաշխատեց, քաղաքում հարստություն չի լինի»,-ասաց նա:
