Վարչական վարույթ՝«Յուքոմի» դեմ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Յուքոմ» ընկերության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվել է ուսումնասիրություն՝ հեռուստատեսային գովազդի շուկայում, որի արդյունքում պարզվել է հետևյալը. «Յուքոմ» ընկերությունը գովազդում է «Հեղափոխական առաջարկ» անվանումով իր նոր ծառայությունը, որով ֆիքսված կապի իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շարժական հեռախոսակապի «Ունիվերսալ» ծառայությունից: Թվարկելով փաթեթին միանալու մի շարք պայմաններ, ընկերությունը սպառողներին որևէ կերպ չի տեղեկացնում էական պայմաններից մեկի մասին. այն է՝ վերոնշյալ ծառայությունից կարելի է օգտվել միայն փաթեթին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ,

գովազդում ցուցադրվում է մի խումբ անձանց կողմից պաստառների միջոցով «ցույցի» անցկացման գործընթաց, որի ընթացքում ցուցադրված կանաչ գույնի պաստառներից մեկի վրա սպիտակ տառերով նշված է «ԿԱՆԱՉԻՆ` ԱՅՈ, ՄՆԱՑԱԾԻՆ` ՉԱՅՈ» արտահայտությունը: Ինչպես տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, ՀՀ Մրցակցային մարմնի գնահատմամբ, գովազդի ընթացքում ցուցադրված գրությունը, ինչպես նաև ծառայության էական պայմանների մասին ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է ստեղծել տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ հասարակության մոլորեցման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասման հնարավորություն: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակում կքննի «Յուքոմ» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման հարցը: Հանձնաժողովը տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորում է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am