Այսօր «Աֆրոդիտե» կանանց ժամանակաշրջանն է՝ սեքսուալ և ուժեղ.Կարմեն Դավթյան
Քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքն ընդվզում է մարտի 8-ի տոնի դեմ, քանի որ հայ ժողովուրդն ունի ավելի գեղեցիկ տոն՝ ապրիլի 7, որը խորհրդանշում է մայրության օրը: «Բացի այդ, այս տոնն իր մեջ պարունակում է կոմունիստական ոգին, որն անվերջ իջնում է մեզ վրա: Այս տոնը իշխանությունը, կարծես, նշում է պոպուլիզմի համար: Եթե ես մի օր կառավարությունում լիազորություն ունենամ, կհանեմ այս տոնը: Ամեն դեպքում, այսօր «Աֆրոդիտե» կանանց ժամանակաշրջանն է՝ սեքսուալ և ուժեղ:Եթե ես կրկին գամ կառավարություն, ես կհանեմ այս տոնը: Ռոզան եւ Կլարան ահավոր բարդույթներ ունեցող կանայք են եղել: Մենք Եվայի հետ կերել ենք խնձորն ու բերել ենք այդ կոմպլեքսը. մենք մեր ներսում պետք է գտնենք այդ մատրիցան ու կանգնել այդ բարիկադներին, այլ ոչ թե մերկանալ բարիկադներին: Պետք չէ մոռանալ՝ պատմությունն, ի վերջո, կերտում, գրում են տղամարդիկ: Հասարակությունը ներքաշում է նրանց, որոնք ակտիվ են»
