Եթե մարդ ինքն իր հետ հաշտ է, ապա նա ամեն օրն էլ տոն է սարքում
«Միայն կինը կարող է կնոջը այս տոն օրով աշխատանքի բերել»,- Մարտի 8-ի առթիվ Հայելի ակումբում հրավիրված քննարկմանը հայտարարեց հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: «Այս տոնը ամեն կնոջ մեջ պետք է լինի: Եթե մարդ ինքն իր հետ հաշտ է, ապա նա ամեն օրն էլ տոն է սարքում: Մարտի ութն ուղղակի լավ առիթ է՝ հավաքվելու, ընտանեկան մի լավ հավաք կազմակերպելու: Ինչքան հասարակության մեջ կանայք կարողանան իրենց իրավունքները լսելի դարձնել, այնքան մեր ու տղամարդկանց կյանքն ավելի տանելի կդառնա»:
