Արմեն Սարգսյանը բացասական իմաստով հավասարվեց իր նախորդներին

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության 4–րդ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը. Ազգային ժողովը ձայների 90 կողմ, 10 դեմ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ կատարեց ընտրություն: Արարողակարգը տեղի ունեցավ առանց այլընտրանքի։Կոալիցիոն՝ ՀՀԿ և ՀՅԴ 65 պատգամավորների կողմից որպես ՀՀ չորրորդ նախագահ առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ է քվարկել նաև Ծառուկյան դաշինքը, դեմ է եղել Ելք խմբակցությունը: Հայաստանի անկախության պատմության մեջ Արմեն Սարգսյանը դարձավ 4-րդ նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից հետո: Բայց նա այս շարքում առաջինն էր, ով նախագահի պաշտոնը ստացավ առանց նախընտրական ծրագրի ու ընտրողների համակարանքի համար մղված պայքարի: Հայ հասարակությունն այդպես էլ չիմացավ, ինչ մոտոցումներ և լուծումներ ունի Արմեն Սարգսյանը Հայաստանի պետական-ազգային շահերից բխող կարևորագույն հիմնախնդիրների, օրինակ Արցախի հարցի, հայ-թուրքական կամ հայ-ռուսական հարաբերությունների,  ԵԱՏՄ և ԵՄ շրջանակում Հայաստանի օրակարգի, տնտեսական և ներքին խնդիրների կարգավորման վերաբերյալ: Որքան էլ որ նոր նախագահը սահմանադրությամբ շատ մեծ լծակներ չունի, այնուամենայնիվ՝ նա ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության խորհրդանիշն է և պետք է որ կարևորոգույն խնդիրների վերաբերյալ իր մոտեցումներն ունենա, որպեսզի հասարկությունն էլ նրան, որպես նախագահի, կարողանա գնահատել և կերպարի նկատմամբ վերաբերմունք ձևավորել: Միակ բանը, որը պաշտոնական տեսքով ներկայացրել է Արմեն Սարգսյանը, որպես նախագահի թեկնածու, ԱԺ-ում ունեցած ելույթն է, որը որպես փաստաթուղթ անգամ տեքստային տարբերակով չհրապարակվեց: Երեկ Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթում խոստացել է  արդարացնել կոալիցիոն գործընկերների  մաղթանքները. «Իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ՝ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը: Սարգսյանի այսպես կոչված նախընտրական ելույթը զերծ էր  քաղաքական մեսիջներից չկային մոտեցումներ և սկզբունքներ: Շատ ավելի հիասթափեցնող էր Արմեն Սարգսյանի հարցուպատասխանի  հատվածը, հատկապես նրա չփաստարկված և անհամոզիչ պատասխանները Միացայլ Թագավորության քաղաքացիության հետ կապված: Ստեղծված անլուրջ  տպավորությունը, թե Արմեն Սարգսյանն անգամ չի հիշում, թե երբ է ստորագրել Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, որևէ քննադատության չի դիմանում: Ըստ էության նա չկարողացավ հիմնավորել, որ համապատասխանում է ՀՀ սահմաադրությամբ նախագահին ներկայացվող պահանջներին, մինչդեռ կանխատեսելի էր, որ խորհրադարանում նման ճակատային հարցադրումներ լինելու են: Ընդհանուր առմամբ լուրջ քաղաքական պրեսինգի Արմեն Սարգսյանը պատրաստ չէր, թեպետ այդ պրեսինգը կարող էր շատ ավելի շուրջ լիներ, եթե ԵԼՔ-ի պատգամավորներին միանային նաև օրինակ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները: Ինչևէ, ընտրության գործընթացը Արմեն  Սարգսյանի քաղաքական կերպարի վրա դաջվեց  ոչ լեգիտիմ նախագահի  պիատկը, որով նա բացասական  իմաստով հավասարվեց իր նախորդներին: Հայկ Դավթյան  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am