Նոր մանրամասներ Փարաքարի միջնակարգ դպրոցի մոտ հոր ու որդու դանակահարությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 15 շենքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եռյակը ձերբակալվել է երեկ՝ մարտի 7-ին, Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ հայր և որդի, Փարաքար գյուղի բնակիչներ, 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Նշված փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վիրավոր հայրն ու որդին տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների հայտարարության, նրանք իր վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալ: Բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայրն ու որդին փրկվեցին, իսկ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ եռյակին բերման են ենթարկում ոստիկանության Վաղարշապատի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 4-րդը դիմել է փախուստի, իսկ ձերբակալվածներից Գ. Խոջոյանը նախկինում եղել է դատապարտված, երբ ոչ սթափ վիճակում 2014 թվականի հունիսի 14-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և բախվել Lexus-ին, ինչի համար այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և քննիչ Գոռ Թադևոսյանի որոշումներով ձերբակալվել էր, իսկ գործն ուղարկվել էր դատարան, ով դատարանի որոշմամբ ազատազրկվել էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Հիվանդանոց էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի բնակիչներ` հայր և որդի, 44-ամյա Արմեն Վարդանի Պետրոսյանն է և 19-ամյա Վարդան Արմենի Պետրոսյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Վարդանը ստացել է վնասվածք` կտրած- ծակած թափանցիկ վերք՝ կրծքավանդակի հատվածում, իսկ Արմենին այդ պահին վիրահատում էին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am