Ինչո՞ւ է Ծաղիկ Ռուբոն Դավիթաշենում 90-ական թվականներին կառուցված իր էլիտար տունը քանդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ամիս է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում մեծ թափով ընթանում է բարձրահարկ նոր շենքի կառուցման աշխատանքները։ Դավիթաշենցիներն այն կարծիքին են, որ դա կոչվելու է «Դավիթաշենի թևեր», քանի որ Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն ընթանալիս Դավիթաշենի կամրջի աջ և ձախ հատվածներում գտնվող շենքերը կոչվելու են «Դավիթաշենի թևեր»։ Այս օրերին նաև նշված շինարարության հարևանությամբ գտնվող հատվածում էլիտար տան քանդման աշխատանքներ են սկսվել։ Դավիթաշենցիների ասելով՝ էլիտար տունը, որը քանդվում է, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին, ով այդ տունը կառուցել է 90-ական թվականների մութ ու ցուրտ, սակայն Արցախյան հերոսամարտի տարիներին։ Թե ինչն է Ռ. Գևորգյանի կոմղից տան քանդման պատճառը, մեզ հետ զրուցակից դավիթաշենցիները, ովքեր հասկանալի պատճառներով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեր տեղեկություններով՝ Ծաղիկ Ռուբոն տունը քանդում է, որպեզի տեղը ջերմոց կառուցի, իսկ ջերմոցում էլ աճեցնելու է ծաղիկներ։ Երևի Ռ. Գևորգյանը մտածել է, որ ճիշտ քայլ կլինի, եթե վերադառնա իր հին մասնագիտությանը։ Համ լավ գործ է, համ էլ լավ անուն ուներ, այն է՝ ծաղիկի գործ կանի, թե չէ, նրանից ոչ թաղապետ դուրս էկավ, ոչ էլ քաղաքական գործիչ։ Էլ բանաստեղծի մասին էլ չենք ասում»։ SHAMSHYAN.com-ը փորձում է Երևանի քաղաքապետարանից ու Դավիթաշեն վարչական շրջանի պատաախանատուներից ճշտել, թե ինչի համար է քանդվում, իսկ հետո ինչ է կառուցվելու այդ տեղում, սակայն հեռախոսազանգերն անարձագանք են մնում։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am