Շուշանի նոր անեկդոտը մի այլ կարգի խայտառակություն է...

Հրապարակը գրում է.Մինչ Շուշանը զբաղված է տուֆի գործով և նրա ֆեյսբուքյան էջում հալում- հարցում են անում՝ որտեղ փոխանցենք գումարը, որ Բանակի համար տուֆ գնեք, ինչ հաշվի վրա, ֆեյսբուքն աղմկում է՝ բանակ-տուֆ, բանակ-լվացքի մեքենա...․ վանկարկումներով։ Շուշանն իր բացատրությունն է տալիս՝ զազրախոսում են, թերագնահատում, ծաղրում՝ ջանք չխնայելով՝ խանգարել յուրաքանչյուր նոր նախագիծ, մարդիկ պնդում են՝ ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարությունում նոր չարաշահումների բացահայտումը ավելի է ամրացնում մարդկանց կարծիքը՝ բա որ ասում ենք լրիվ թալանում, լափում են, չեք հավատում։ Այնպես որ պաշտպանության նախարարությունում նման կոռուպցիոն բացահայտումները ավելորդ անգամ համոզում են մարդկանց, որ գումարները իրենց նպատակին չեն ծառայում։ Կարծում եմ այս ֆոնի վրա է, որ ծաղրվում է, երբ մեկն ինչ որ բան է նվիրում բանակին, անմիջապես հարց է առաջանում՝ բա էն հավաքած գումարներն ի՞նչ եղան, էլի լափեցի՞ն․․․ Եթե արցախյան նախորդ պատերազմի ժամանակ ինչ որ մեկի կողմից դրամ հավաքելն ու պատերազմող երկրի համար մի բան անելը հերոսություն էր համարվում՝ բանակ չկար, հետո նոր- նոր ստեղծվեց, քսան տարի անց նման քայլերն արդեն, մեղմ ասած, վատ են դիտվում։ Հաղթանակած բանակն ունի իր հեղինակությունը, կայուն դիրքը տարածաշրջանում։ Կարծում եմ, եթե կողքից օգնում են, այնպես աննկատ, չերևացող ձևով պիտի արվի, որ բանակի հեղինակությունը չսասանվի։ Մի կողմից բանակում կատարվող չարաշահումներն են բացահայտվում, մյուս կողմից՝ հայրենասիրական օգնության կանչերը՝ մարդի՜կ օգնեք․․․ Այն դեպքում, երբ շարքային քաղաքացիներն իրենցից կախված ամեն ինչ անում են, երբ ծնողը երեխայի հետ հավասար «բանակում ծառայում է»։ Չմանրամասնեմ։ Նման պարագայում Շուշան Պետրոսյանը չպիտի զարմանա, երբ իր սուբյեկտիվ «տուֆային քաղաքականությունը» ընկալելի չէ մարդկանց, նրանք ավելի իրատես են քանի ինքը կարծում է և պետք չի կրակի վրա չոր փայտ լցնել։ Նոր ֆեյսբուքյան նրա էջում կարդում եմ հարցազրույց, ուր երգչուհին անեկդոտ է պատմում․

«Մի անեկդոտ հիշեցի. «Ты Чехова читал?» , «нет, я не читатель, я писатель»: Մարդկանց մի տեսակ կա, որ նախընտրում են տեսնել այն, ինչ ուզում են, ինչ պետք է եւ ո՛չ այն, ինչ իրականում կա: Այսինքն ստացվում է, որ բոլորը գրող են՝ писатель, միայն ինքն ու իր իմացած մարդի՞կ են կարդացող՝ **читатель։ ** Միայն իրե՞նք են գործից տեղյակ։ Ախր դա լրիվ խայտառակություն է, վիրավորանք։ Հո չի՞ կարելի անընդհատ պտտվել հայրենասիրական կարուսելի վրա։ Իջիր կարուսելից ու տես, թե մարդիկ ինչու՞ չեն «ձի-ձի փայտե ձի նստում» ու զարմանում են, երբ իրական նժույգը թողած ընկնում են անշունչ ձիու հետևից․․․ Տեսեք՝ ինչքա՜ն որդեկորույս մայրեր ունենք, ովքեր լուռ տանում են իրենց ցավը․․․ Հայրենասիրությունից չեն խոսում։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am