«Նաիրիտի» պարտատերը Ծարասարում ոսկի կփնտրի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 17–ին Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ինտեր Մայնինգ» ՍՊԸ կողմից ներկայացված Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները: «Ինտեր Մայնինգ» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2017 թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 14–ին: Հիմնադիրներն են Պարգև Պետրոսյանն ու Ավետիք Միքայելյանը: Պարգև Պետրոսյանի անունն առկա է նաև «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակում, ինչի մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական հայտարարությունների կայքից: Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. նոյեմբերի 28–ի վճռով «Նաիրիտ գործարանը» ճանաչվել էր սնանկ, և ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը ներկայացրել է ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: Նախագծից տեղեկանում ենք, որ Ծարասարի արմատական ոսկու երևակման տարածքում նախատեսվում է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնց նպատակն է պարզել մետաղների կորզման անթափոն, բնապահպանական տեսակետից մաքուր արտադրության կազմակերպության հնարավորությունը՝ արտադրական պոչերի լրիվ օգտագործմամբ, ինչպես նաև կատարել հանքաքարի քիմիական և տեխնոլոգիական հետազոտություններ լաբորատոր և գործարանային պայմաններում օգտակար հանածոյի որակական և քանակական գնահատականը տալու համար: Աշխատանքները պետք է կատարի «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՈԼԴ» ՍՊԸ–ն: Աշխատանքներն իրականացվելու են վերգետնյա, մինչև 5 մ խորությամբ լեռնային փորվածքների և հորատանցքերի, երկրաբանական երթուղիների միջոցով, կկատարվեն հանքաքարի քիմիական, տեխնոլոգիական հետազոտություններ լաբորատոր և գործարանային պայմաններում: Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան–հյուսիս–արևմտյան լանջերում, Մասրիկ գետի ավազանում վերին հոսանքներում: Հանքերևակումը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7,5 կմ դեպի հարավ–արևելք և Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Ըստ նախագծի՝ բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է տարեկան մասնահանել 350 հազար դրամ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am