Զոհից հետո, ողջի կողքին

Հայկական գրեթե ամբողջ լրատվադաշտը ողողված էր՝ «Էլի մեկ զոհ» վերնագրերով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ»: Ճաշի ընթացքում, ի դեպ, նախագահ Սարգսյանը հիշել է արաբական մի իմաստություն՝ «իրական ընկերը մեկ հոգի է՝ երկու մարմնում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու Լիբանանը, այս երկու պետությունների միջեւ իրական ընկերությունը: Իսկ նախագահ Աունն ասել է. «Այս պատմական հավատքով եւ նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական եւ ավանդական»: Բայց նույնիսկ այս բառերից հետո այս պատմության հերոսը Լիբանանի նախագահն էլ չէ, այլ… Մի անգամ, երբ Նապոլեոնը համառորեն փորձում էր իրեն ենթարկված պահել տաքարյուն Իսպանիան, կայսրին հայտնեցին, որ իսպանական մի զորախումբ հարձակվել է ֆրանսիական զորախմբի վրա, բոլորին սպանել ու հեռացել: Նապոլեոնն անմիջապես գնում է դեպքի վայր ու տեսնելով տեղի ունեցածը, արագ կարգադրում է իր մարշալներին՝ մեկին՝ անմիջապես նամակ գրել Փարիզ, մյուսին՝ արագ մեկնել իրենց դաշնակիցներին մոտ, երրորդին՝ արագ գտնել ու կանգնել զոհվածների ծնողների կողքին…Մի խոսքով, ու երբ մարշալներից մեկը հարցնում է՝ «Իսկ Դո՞ւք, Կայսր, Դուք ի՞նչ եք պատրաստվում անել»: Նապոլեոնը նայում է մարշալին ու պատասխանում. «Թափթփուկների մի խմբավորում հարձակվել ու սպանել է իմ զինվորներին, կայսրը պետք է մնա ռազմաճակատում, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է անպատիժ սպանել իմ զինվորին»: Ու մնում է, ավելի ուշ՝ Իսպանիան ենթարկվում է Նապոլեոնին: Բայց Ֆրանսիայի կայսրն էլ չէ այս պատմության հերոսը, այլ՝ այս պահին սահմանին կանգնած հայ զինվորը, որի կողքին, ամեն անգամ, երբ ընկնում է զինակիցը, չի գալիս ու չի կանգնում գերագույն գլխավոր հրամանատարը: Ամեն զոհից հետո, այնտեղ, որտեղ կրակել են, գոնե կես ժամով, տասը րոպեով, կռվելու համար չէ, որպեսզի ոչ մի թափթփուկ չմտածի, թե անպատիժ կարող է սպանել մեր զինվորներին, որ մեկ մարդու կյանքն այս երկրում ամենակարեւորը համարվի, որպեսզի մեր զինվորներն ու մենք մենակ չլինենք: Ազգ-բանակ ենք, չէ՞… Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am