Սպասելի որոշում

Տեղի ունեցածը սպասելի է որակել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա՝ հայկական կողմը մեծ համբերությամբ սպասեց թուրքական կողմի որոշմանը, որն այս փուլում դրական ընթացք ունենալ չէր կարող: Սկակովի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով: Ըստ նրա՝ արձանագրությունների հարցում Թուրքիայի անգործության պատճառը ոչ միայն հենց Էրդողանն էր, այլև Ադրբեջանը, որի համար հայ-թուրքական արձանագրությունների առկախված վիճակը ճնշման գործիք էր դարձել հայկական կողմի նկատմամբ՝ Արցախյան հակամարտությունում հայկական կողմի դիրքորոշումը մեղմելու նպատակով: Շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսի խոսքով՝ բացի կողմերի դրած նախապայմաններից և պայմաններից, հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացմանն ու իրականացմանը խոչընդոտեց գերտերությունների դիրքորոշումը: «2009 թվականին Ռուսաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ինտենսիվ զբաղվում էին այս հարցով, միջազգային հարաբերություններում չկար ներկայիս լարումը, ամեն բան շատ հեռու էր ՌԴ-ԱՄՆ ներկայիս հարաբերություններից և պատժամիջոցներից»,- նկատել է նա: Թուրք քաղաքական վերլուծաբան, պրոֆեսոր Ջենգիզ Աքթարն ասել է, որ ցավով է լսել այդ սպասված նորության մասին, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները վերացնելու էին Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև առկա պատմական լարվածությունը, բացելու էին հայ-թուրքական սահմանը, որին այսօր էլ շատերն են սպասում: Ըստ նրա՝ հայ և թուրք հասարակությունների շրջանում շատերն են հուսահատված ստեղծված իրավիճակից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am