Սոնա Աղեկյանի դիմում բողոքը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին

Դիմում-Բողոք  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին 2018 թվականի մարտի 2-ին, թեև հորդ անձրև կարծես չի եկել մեր մայրաքաղաքում, սակայն երեկոյան ականատեսը դարձա քաղաքային իշխանության կողմից մեր քաղաքացիների հանդեպ բացարձակ անտարբերության ևս մեկ դրսևորման. Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ հրապարակի բավականին մարդաշատ հատվածում գտնվող կանգառում քաղաքացիները հնարավորություն չունեին կանգնելու կամ նստելու: Խնդիրը հետևյալն է. կանգառի դիմացի ասֆալտն ամբողջովին ծածկված է բավականին խորը և լայն տարածք զբաղեցրած ցեխաջրով, որի վրայից անգամ ցատկելով՝ հնարավոր չէ հասնել միկրոավտոբուսին կամ ավտոբուսին: Երթևեկությունն այս հատվածում օրվա բոլոր ժամերին գերծանրաբեռնված է, սակայն մարդիկ, այլ հնարավորություն չունենալով, ստիպված վտանգում են իրենց կյանքը` կանգնում և փոխադրամիջոցի են սպասում փողոցի երթևեկելի գոտում: Անընդունելի փաստ է, երբ համապատասխան պատկան մարմինները` վարչական շրջանի ղեկավարը, ում աշխատավայրն այնքան էլ հեռու չէ նշված կանգառից, ձևացնում է, թե անտեղյակ է այս իրողությունից: Ինչու եմ ասում` ձևացնում է, որովհետև մարդիկ նշեցին, որ տարբեր տարիներին մի քանի անգամ դիմել են և՛ վարչական շրջանի ղեկավարին, և՛ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող անձին, սակայն ստացել են միշտ նույն պատասխանը` համայնքային բյուջեն համապատասխան գումար չունի: Մինչդեռ մեր համայնքային բյուջեից շուրջ կես միլիոն դոլար փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ հատկացվեց Մոսկովյան փողոցի բարեկարգ հատվածի իբրև թե վերանորոգման համար: Պահանջում եմ լինել բարեխիղճ ստանձնած պարտականությունների հանդեպ և խնդիրները լուծել ըստ առաջնահերթության և անգործություն ցուցաբերած պաշտոնյաներին անհապաղ կանչել պատասխանատվության: https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802693056463550/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802703793129143/ https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2091699357783977/ Սոննա Աղեկյան Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մանկավարժ

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am