ԱՄՆ-ը նոր զենքերի մասին Պուտինի խոսքերը զուտ հռետորաբանություն է համարում (տեսանյութ)

ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են ամերիկացիներին ռազմական իր նոր ուժի մասին Ռուսաստանի նախագահի խոսքերը չընդունել որպես լուրջ սպառնալիք: Վլադիմիր Պուտինընախագահական ընտրությունների նախաշեմին խոսեց իր երկրի միջուկային հզորությունների ու նոր տիպի զենքերի մասին: Սակայն Ամերիկան այդ խոսքերին մեծ ուշադրություն չի դարձնում:Այս մասին հայտնում է  Ամերիկայի ձայն-ը: «Անհաղթահարելի» միջուկային զենք կրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Միացյալ Նահանգներում համարում են պարզ հռետորաբանություն: Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է ասում, նախագահ Պուտինը հաստատեց այն, ինչի մասին ԱՄՆ-ի կառավարությունը գիտեր շատ վաղուց, եւ ինչը Մոսկվան շարունակ հերքում էր: «Ռուսաստանն անցած մեկ տասնամյակի ընթացքում ստեղծում էր ապակայունացնող համակարգեր՝ այդպիսով ոտնահարելով ստանձնած պարտավորությունները»: Պուտինը հայտարարում էր, որ նոր զենքերը, որոնց թվում են միջուկային շարժիչով թեւավոր հրթիռները, միջուկային շարժիչով ստորջրյա, հեռվից կառավարվող սարքերը եւ հիպերգերձայնային հրթիռները, ունեն անսահմանափակ հեռահարության հնարավորություններ եւ ունակ են խուսափել ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերից: Պենտագոնը հիշեցնում է, որ նշված առնվազն երկու զենքերը ու միջուկային տորբեդոներն արդեն իսկ առկա են իր միջուկային կարողությունների հաշվեկշռում: Ինչպես Ամերիկյան ռազմական ուժերի հարցերով վերլուծաբան Սիմ Թեքն է ասում․ «Չեմ կարծում, որ այդ զինատեսակները խաղի կանոնները փոխելու ուժ ունեն»: Սակայն, ավելացնում է նա, դրանք ունեն ազդեցություն գործելու իրենց լծակները: «Դրանք, իհարկե, ստիպում են մարդկանց Ռուսաստանին նայել որպես հնարավոր սպառնալիքի»: ԱՄՆ-ի պաշտպանության ու հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Սիրիայում եւ Ուկրաինայում իր քաղաքականությունն առաջ տանելու նպատակով է Պուտինը ձգտում այս եղանակով Ռուսաստանը ցուցադրել որպես գերհզոր ուժ: Հենց այդ մասին էլ նա խոսում էր հինգշաբթի օրվա իր ելույթում: «Այն ամենն, ինչ ուզում էիք խոչընդոտել ձեր քաղաքականությամբ, արդեն իրականություն է: Դուք չկարողացաք զսպել Ռուսաստանին»:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am