Ական՝ հանուն Սերժ Սարգսյանի

Այսօր Ազգային ժողովում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացավ պատգամավորներին եւ կոչված էր պատասխանելու նրանց հուզող հարցերին։ Սակայն Սարգսյանը բառի բուն իմաստով «ջրեց» բոլոր հարցերը՝ իր քաղաքացիության, Հայաստանում վեց տարվա մշտական բնակության սահմանադրական պահանջի, խուսանավեց քաղաքական բովանդակության եւ հատկապես Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցադրումներից, որոնք հնչեցին բացառապես Ելք խմբակցության պատգամավորների կողմից։ Արմեն Սարգսյանի տրամադրությունը բարձրացրեցին ՀՀԿ-ականները, ամեն մեկը մի ձոն նվիրեց նախագահի իրենց թեկնածուին։ Առաջինն այդ գործին նետվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։«Պարո՛ն Սարգսյան, ես, զուտ պատահմամբ՝ երեկ նայել եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ձեր ելույթը և այն մեսիջները, որ կային այնտեղ՝ կարմիր թելի նման այստեղ էին : Դա ցեղասպանությունից հետո վերածնվելու և ցեղասպանությունը հաղթելու գաղափարն էր»,-ասաց Շարմազանովը և հավելեց, որ Հանրապետականը չի կաշկանդելու այս թեկնածուին և Արմեն Սարգսյանի համար պատիվ է լինել ՀՀԿ-ի նախընտրած թեկնածու և դա ոչ թե թերություն, այլ առավելություն է։«Լսելով Ձեզ՝ ես այստեղ տեսա պետական գործչի և լավատես գործչի, որը հավատում է ՀՀ-ի, Արցախի Հանրապետության և սփյուռքի եռամիասնությանը, և որ 25 տարի հետո ունենալու ենք ավելի ուժեղ Հայաստան։ Դժվարություններ կան։ Այո՛։ Լինելո՛ւ են։ Այո՛։ Բայց դժվարությունները հնարավորություն են»,- շարունակեց ՇարմազանովըՀերթում հաջորդը Կորյուն Նահապետյանն էր․ «Գարնան առաջին օրը համահայկական նոր օրակարգ ձևավորելու նախաշեմին ենք, և այդ իմաստով վստահ եմ, որ Հանրապետության նոր նախագահի թեկնածության քննարկումը մեզ բերելու է մի նոր հանգրվանի։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ ոգհեշնչված եմ նախագահի ելույթով։ Ելույթն իսկապես պարունակում էր լայնախոհություն, բարեկրթություն, հասարակական օրգանիզմի շատ ճիշտ ախտորոշում»։Նահապետյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի ելույթը խարսխված էր արժանապատվության և առաքինության վրա, և ինքը տեսավ, որ այն այն մարդիկ, ովքեր ունեն անգամ փակ հաղորդակցության անոթներ, նման ելույթից չեն կարող մնալ անհաղորդ։ «Ես ողջունում եմ Ձեր եռանդը, նվիրվածությունը, Ձեր էությունը, Ձեր տեսակը։ Ես ուրախ և հպարտ կլինեմ ունենալու մեր երկրի համար Ձեզ նման նախագահ»։ Արմեն Աշոտյանը իր ելույթում հայտարարեց՝ ռիսկը մեծ է, որ իր ասածը կարող է զանազան մեկնաբանությունների ենթարկվել և դիտարկվել որպես հաճոյախոսություն: Նա որոշեց այլ ձևաչափով կառուցել խոսքը և Արմեն Սարգսյանի մասին պարզապես ասաց. «Ճիշտ թեկնածու, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»: Նրա խոսքով՝ իրենք խորհրդարանական հանրապետության ճանապարհին ակնկալում են Արմեն Սարգսյանի լուման. «Ես հետևել եմ ձեր արշավին, և այն շատ տպավորիչ էր»: Ինչպես նշեց Արմեն Աշոտյանը՝ նախագահի «տարածքը» խիստ սահմանափակ է. «Բայց այդ նեղ տարածքում կարելի է և՛ խրճիթ կառուցել, և՛ կառուցել բարձրահարկ շենք: Ես հուսով եմ՝ Ձեր գործունեության շնորհիվ այդ տարածքը կդառնա Հայաստանի դեմոկրատական հերթական բաստիոնը, հերթական աշտարակը»: Արմեն Աշոտյանը կարևորեց նաև անհատի դերը: Նրա խոսքով՝ այլընտրանքային ընտրության դոմինանտը և պարտադիր պայմանը հետկոմունիստական հոգեբանության մնացորդ է. «Իսկ եթե կան այլընտրանքային գաղափարներ, ինչո՞ւ նրանք չեն հնչում»: Արմեն Աշոտյանը Արմեն Սարգսյանին համեմատելով Հռոմի կայսր Դիոկլետիանոսի հետ՝ ասաց. «Պարոն Սարգսյան, այդ «կաղամբը» մեր երկրում մենք դեռ միասին պետք է աճեցնենք»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հայտարարեց. «Ապագա վարչապետի, Ձեր անունը միայն ոսկե տառերով կարող է գրվել պատմության էջերում, եթե աշխարհագրական այս միջավայրում կարողանաք ապահովել հայ ժողովրդի հարաճուն գերակայությունը մեր նեղ աշխարհագրական միջավայրում: Ինչպես ասում են՝ մենք էլ այդ ամենին անառարկելիորեն կայուն ու անխախտ հենարան, աջակից և մասնակից»: Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նկատեց«Ձեր քաղաքացիության շրջանները մեկը մեկին համընկնում են Հայաստանում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք ձեր կյանքի ընթացքում ՀՀ շարքային քաղաքացի ոչ մի օր չեք եղել: ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ դա ընդամենը որպես պաշտոնի հնարավորություն ունեցած մարդն արդյոք ունիբարոյական իրավունք ՀՀ նախագահ ընտրվելու»,-ասաց Փաշինյանն ու հավելեց. «Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի բոլոր հույսերը, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ»: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am