Պուտինը, միջուկային հրթիռներն ու նրա ամենահզոր գործիքը

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը Ռուսաստանի ուղղությամբ էր: Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահը ուղերձով դիմում էր սովորաբար դեկտեմբերին՝ ամփոփելով ավարտվող տարին և ներկայացնելով գալիք տարվա զարգացման հիմնական ծրագրերը: Այս անգամ, սակայն, Պուտինը ուղերձով ելույթ ունեցավ՝ ընտրություններից երեք շաբաթ առաջ: Եվ պարզ էր բոլորի համար, որ դա Պուտինի կողմից նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրին համարժեք քայլ էր... Միացյալ Նահանգների հակահրթիռային համակարգի զարգացման ծրագրին ի պատասխան՝ Ռուսաստանը ստեղծել է նոր միջուկային հրթիռներ՝ այդ թվում նոր «Սարմատ»-ը, որոնք ի զորու են շրջանցել ամերիկյան հակահրթիռային համակարգը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձի ընթացքում ցուցադրել է նոր հրթիռների փորձարկումների տեսահոլովակները: Պուտինը նաև հավելել է, որ ցուցադրվածը դեռ ամբողջ նոր սպառազինությունը չէ․ - «Ռուսական բանակն է՛լ ավելին ունի»: Ահա, դիմելով Արևմուտքին, և առաջին հերթին, Միացյալ Նահանգներին՝ Պուտինն ասել է․ «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք: Եթե Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ որևէ միջուկային զենք կիրառվի, փոքր կամ միջին, կամ որևէ այլ հեռահարության զենք, մենք դա դիտելու ենք որպես հարձակում մեր երկրի վրա, և անհապաղ պատասխան ենք տալու»: Պուտինի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրաժարվել են Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության մասին բանակցություններից։ Նա այսօր մոտ քառասուն րոպե խոսել և ցուցադրել է ռուսական նոր միջուկային սպառազինությունը և հայտարարել է, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները չեն կարող զսպել Ռուսաստանին: Պուտինն հերթական անգամ հայտարարել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանի հետ ոչ ոք չէր ուզում հաշվի նստել, քանի որ Ռուսաստանը թույլ էր, մեծ տարածքներ էր կորցրել, տնտեսությունը անկման մեջ էր: Այսօր, սակայն, Պուտինի պնդմամբ, Ռուսաստանը վերականգնել է իր հզորությունը։ Միաժամանակ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը չի ուզում հարձակվել որևէ երկրի վրա, պատրաստ է հավասարը հավասարի հետ համագործակցության, և Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը «այսօր էլ Ռուսաստանի գործընկերներ են»: Որպես համագործակցության լավ օրինակ, նա բերեց Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը։ Նոր սպառազինության մասին Պուտինի հայտարարությունները, ցուցադրված տեսահոլովակները դահլիճում հավաքված սենատորներն ու նախարարները, Պուտինի վստահված անձինք լսում էին մեծ հրճվանքով, ժամանակ առ ժամանակ ծափահարում և ոտքի էին կանգնում։ Ուղերձի առաջին մասում Ռուսաստանի նախագահը խոսել է սոցիալական խնդիրներից՝ շռայլ խոստումներ տալով ռուսաստանցիներին։ Օրինակ, խոստացել է առնվազն երկու անգամ նվազեցնել աղքատությունը: Իսկ Ռուսաստանում, Պուտինի իսկ բերած տվյալներով, աղքատների թիվը շուրջ 20 միլիոն է: Նա խոստացել է հիպոթեկային վարկի բազային տոկոսադրույքն իջեցնել մինչև 7 տոկոսի, բարձրացնել բժիշկների աշխատավարձը, երկու անգամ ավելացնել առողջապահությանը հատկացվող բյուջեն, ավելի շատ գումար հատկացնել ճանապարհաշինությանը։ Պուտինը վստահեցրել է, որ առաջիկա 5-7 տարիներին Ռուսաստանը պետք է ընդգրկվի ամենազարգացած տնտեսությամբ երկրների հնգյակում։ Որպեսզի հնարավոր լինի իրականացնել բոլոր այս սոցիալական խոստումները, Պուտինը մտադիր է զարգացնել Ռուսաստանի տնտեսությունը, այդ թվում նաև՝ բիզնեսի ազատականացման շնորհիվ: Նա, մասնավորապես, ասել է․ - «Կոռումպացված չինովնիկների չպետք է խանգարեն բիզնեսին, անհրաժեշտ է հնարավորինս ազատականացնել բիզնեսը, իսկ ստուգումները նվազեցնել և դարձնել բացառություն»: Վլադիմիր Պուտինը նաև ժողովրդավարությանն է անդրադարձել՝ ասելով, թե Ռուսաստանը «կայացել է որպես ժողովրդավարական հասարակություն»: Հակիրճ անդրադառնալով խնդիրներին՝ Ռուսաստանի նախագահը ասել է, որ երկիր հիմնական խնդիրը տեխնոլոգիական հետամնացությունն է: «Եթե չհաղթահարենք այս իրավիճակը, ապա այն (հետամնացությունը) անխուսափելիորեն կուժեղանա: Դա կարծես ծանր, քրոնիկ հիվանդություն լինի, որ քայլ առ քայլ հյուծում և քայքայում է օրգանիզմը ներսից»,- ասել է Պուտինը: Նրա խոսքերով՝ այնպիսի ստեղծագործական հզորություն պետք է ապահովել, զարգացման այնպիսի դինամիկա, որ ոչ մի խոչընդոտ չխանգարի վստահ, ինքնուրույն առաջ գնալուն: «Մենք ինքներս պետք է և կորոշենք մեր ապագան»,- ասել է երկրի առաջնորդը: Ահա, Պուտինը պատասխանեց ԱՄՆ-ին, երեկ ողջ ուժով գործի դնելով նախընտրական իր ամենահզոր գործիքը: Ռուս-ամերիկյան հարաբերություններն, այսպիսով, երեկվանից նոր փուլ են տեղափոխվելու: ԱՄՆ-ն սա նոր մարտահրավեր կհամարի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am