Արմեն Սարգսյանը ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չի եղել

Իշխող կուսակցությունների նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջին բեմելը տխուր ու չստացված ավարտ ունեցավ: Թեկնածուն, որեւէ հարցի ըստ էության պատասխանի փոխարեն, միալար գվվում էր ու շեղվում այլ ուղղությամբ: Սակայն ամենաամոթալին իր քաղաքացիության հետ կապված հարցերից խուսանավելն էր: Ինչպես հայտնի է մինչ Արմեն Սարգսյանը կընդուներ ՀՀԿ-ի առաջարկը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածության վերաբերյալ, մամուլը խորամուխ եղավ նրա կենսագրության էջերի մեջ՝ հայտնաբերելով, որ Սարգսյանն առաջադրվելու իրավունք չունի, քանի որ չի բավարարում նոր Սահմանադրության այն պահանջին, որ վերջին վեց տարում Հայաստանում մշտական բնակություն ու բացառապես ՀՀ քաղաքացիություն պետք է ունենա: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Սարգսյանը տակավին 2014 թվականին որպես բրիտանացի է ներկայացրել իր մի շարք ղեկավարած կազմակերպությունների փաստաթղթերում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մինչ Արմեն Սարգսյանի ելույթը պահանջեց ներկայացնել Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթեր: «Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուին որոշակի պահանջներ են առաջադրվում, մասնավորապես՝ քաղաքացիության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու, մշտական բնակության վայրի, մենք ոչ մի փաստաթուղթ չենք տեսնում, որ այդ պահանջներին համապատասխանում է: Բացի այդ, մամուլում տպվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնք վկայում են, որ պարոն Սարգսյանը մինչև 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքցի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վահրամ Բաղդասարյանն ամբիոնից հորդորեց ԱԺ քարտուղարությանը պատգամավորներին տրամադրել բոլոր փաստաթղթերը՝ վստահեցնելով, նաեւ, որ Սարգսյանն առաջնորդվել է ըստ օրենքի եւ ամեն ինչ կատարյալ համապատասխանում է օրենքին: Սակայն քարտուղարությունն այդպես էլ որեւէ փաստաթուղթ չներկայացրեց: Փաշինյանը պնդեց. «Մի քանի անգամ հետաքրքրվել եմ քարտուղարությունից, բայց մեզ միայն կենսագրություն է տրվել: Անհապաղ՝ հենց հիմա պետք է ծանոթանալ այդ փաստաթղթերին»: Բաղդասարյանն էլ իր հերթին պնդեց, որ օրենքով ինչ փաստաթուղթ պահանջվում է՝ առկա է եւ ներկայացված: «ԵԼՔ»-ի պատգամավորներից Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ ինչ-որ ՍՊԸ-ի երեք տնօրեններից մեկը լինելու համար պետք է ունենալ քաղաքացիություն, իսկ Արմեն Սարգսյանը 12-14թթ. եղել է այդ ՍՊԸ-ի տնօրենը՝ Նազարբաեւի աղջկա եւ Չիլինգարյանի հետ, այսինքն՝ եղել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի»: Պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակ Սարգսյանին կրկին ուղղվեց քաղաքացիության մասին հարցը: «Երբ է դադարեցվել ձեր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը»,-հետաքրքրվեց Արտակ Զեյնալյանը: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտ եք՝ կարեւոր է, թե ես երբ եմ դիմել՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ես ՀՀ քաղաքացի լինելով՝ դիմել եմ Բրիտանիայում մշտական կեցության եւ քաղաքացիության համար 2000թ.-ին: Կարծում եմ՝ կրկնակի քաղաքացիության ինստիտուտը մեր ազգի հետ կապված իրական ցավալի երեւույթ է: Ես միայն ՀՀ քաղաքացի եմ 2011 դեկտեմբերի 2-ից: Իմ կողմից տրվել են բոլոր պահանջվելիք փաստաթղթերը»: «Փաստաթղթով պետք է հիմնավորվի, որ դուք հրաժարվել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Ասացիք, որ ՀՀ քաղաքացի եք 2011թ.-ից, բայց ինչո՞ւ Մեծ Բրիտանիայից չեք վերցնում եւ հրապարակում այդ դիմումը, որ այս խոսակցությունները դադարեն: Այդ թուղթը բերեք՝ հրապարակենք-վերջացնենք, սա ձեզ անընդհատ հետապնդելու է»,- իր ելույթում քաղաքացիության չարաբաստիկ հարցին շարունակություն տվեց  Նիկոլ Փաշինյանը: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Մի քանի անգամ անդրադարձա այդ հարցին: Այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞ եմ, թե՞ ոչ, այդ փաստաթուղթը իմ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության սառեցման մասին է»: Նիկոլ Փաշինյանը վրդովվեց. «Սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է ՀՀ հանրության հանդեպ»: Արմեն Սարգսյանը, սակայն, նույն պատասխանը պնդեց:  Մի խոսքով քննարկման երկար ու ձիգ ժամերի ընթացքում Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեղեն ապացույց ներկայացնել այդ հարցի վերաբերյալ: Ամփոփիչ ելույթում Փաշինյանը հայտարարեց.« Այս գործընթացում չի կարող բանավոր հայտարարությունը հիմք լինել, քանի որ կան այլ փաստաթղթեր: Մի ամիս էլ սա է քննարկվում, ձեր լեգիտիմության հարցն է քննարկվում, բայց Դուք չեք ուզում մի պարզ գործողություն անել՝ Բրիտանիայից մի տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանն այսինչ օրը դիմում է գրել և հրաժարվել քաղաքացիությունից: Սա չեք անում նույնիսկ այն պայմաններում, որ բրիտանական թագավորական ընտանիքում մտերիմներ ունեք: Այս պայմաններում, եթե չի արվում այդ գործողությունը, ուրեմն մեկ բացատրություն կա, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Ես ուշադիր նայեցի Ձեր կենսագրությունը, և ՀՀ քաղաքացիություն ունենալ-չունենալը համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ- չունենալու հետ: 1991 թվականին է ՀՀ-ն հիմնադրվել, դուք այն ժամանակ պաշտոն եք ունեցել և եղել եք ՀՀ քաղաքացի: 2002-ին Ձեզ ազատել են դեսպանի պաշտոնից, և Դուք հրաժարվել եք ՀՀ քաղաքացիությունից: 2010-ին, երբ կրկին դեսպան պետք է լինեիք, կրկին ընդունել եք ՀՀ քաղաքացիություն: Դուք ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չեք եղել: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված և միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու»: Անի Սահակյան

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am