Եթե իմ ամուսինը ինձ դրել է իր գլխին, ինչո՞ւ եք ուզում այնտեղից իջեցնել ու հավասարեցնել
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց, որ իրականում հայ տղամարդը հերոս է, որն ապացուցեց Արցախյան ազատամարտի ժամանակ։ «Մատի 8-ն առիթ է ևս մեկ անգամ հիշելու հայ տղամարդու կերպարը, որին դաստիարակում է առաջին հերթին կինը։ Անցել է 25 տարի, բայց սա կարճ ժամանակ է, մոռանալու այն, ինչ արեցին հայ տղամարդիկ, որոնց աջակցում էին հայ կանայք։ Մենք կարողացել ենք հետ մղել այն վտանգը, որ սպառնում էր հայերին, հայությանը, Հայաստանին։ Այսօր քիչ են այն ստեծագործությունները, որոնք նվիրված են այդ օրերի մեր հերոսներին»,-ասաց նա։ «Եթե իմ ամուսինը ինձ դրել է իր գլխին, ինչո՞ւ եք ուզում այնտեղից իջեցնել ու հավասարեցնել»,- Լարիսա Ալավերդյանը կոչ արեց չհավասարեցնել կնոջն ու տղամարդկանց:
