«Սփայսի» չարաշահման դեպքերն ու օրենսդրության անկատարությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է ՀՀ–ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկին: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՄԱԿ–ի 2017 թ. մարտին տեղի ունեցած 60–րդ նստաշրջանի ընթացքում կայացված որոշումը:

Մասնավորապես՝ ցանկից «ազաֆեն», «էրգոտալ», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» «տրիֆլութպերազին», «ալիմեմազին» նյութերի հանելը պայմանավորվել է հետեւյալ գործոններով. «Այդ նյութերն ընդգրկված չեն ՄԱԿ–ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի 1961 թ. «Թմրամիջոցների մասին» եւ 1972 թ.«Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի համապատասխան ցանկերում, ինչպես նաեւ ընդգրկված չեն այլ երկրների՝ հսկման ենթակա նյութերի ցանկերում: Բացի այդ, նշված նյութերը նաեւ ընդգրկված չեն ՀՀ «Քրեական օրենսգրքի» եւ ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը» հավելվածներում»:

Նախագծում ընդգծվում է, որ դեղաբանական տեսանկյունից այս նյութերն իրենցից ներկայացնում են հակադեպրեսանտներ, եւ նշված նյութերից կախյալության առաջացման եւ չարաշահման դեպքեր չեն արձանագրվել: Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը ու խնդիրները, նախարարությունն ընդգծել է, որ ցանկում ընդգրկման համար առաջադրված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար. «Թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են հիմնականում ծխելու միջոցով: Կաննաբինոիդային խմբի սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում եւ տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձեւով, որոնց հաճախ անվանում են նաեւ «Սփայս» («Spice»): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են՝ շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ ՀՀ–ում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաեւ միջազգային փորձը՝ կաննաբինոիդների խմբի սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել: Ցանկից հանելու համար ներկայացված «ազաֆեն», «թիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար» նյութերը հանդիսանում են հակադեպրեսանտներ, իսկ «էրգոտալը»՝ արգանդի մկանների կծկումները ուժեղացնող միջոց է, եւ դեղատներից ենթակա են բաց թողնման դեղատոմսով: Մինչեւ այժմ մեր հանրապետությունում օրենսդրության անկատարության պատճառով դեղատոմսով բաց թողնվող դեղերը ազատորեն իրացվել են առանց դեղատոմսի, որի պատճառով էլ, հաշվի առնելով այդ խմբի դեղերի առանց հսկողության կիրառման վտանգը, ընդգրկվել են հսկման ենթակա հավելվածում»: Հաշվի առնելով դեղերի վաճառքի վերաբերյալ մարտի 1–ից գործող սահմանափակումը՝ նախարարությունը նշել է, որ այս դեպքում նշված նյութերը պարունակող դեղերի կիրառումը կդառնա վերահսկելի, քանի որ առանց բժշկի նշանակման չեն բաց թողնվի դեղատներից: Նախագծի 2–րդ կետով նշված նյութերը հսկման ենթակա ցանկից հանելուց հետո հսկողությունը այդ դեղերի նկատմամբ կպահպանվի, սակայն հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաեւ ներմուծման ժամանակ լրացուցիչ հավաստագրեր տրամադրելու անհրաժեշտություն չի առաջանա, ավելի մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ կընդգրկվեն այդ դեղերի շրջանառության մեջ մրցակցային դաշտի ապահովմամբ, ինչպես նաեւ հիվանդների համար կաճի այդ նյութերը պարունակող դեղերի մատչելիությունը եւ հասանելիությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am