Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին, Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1976-1984 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դասավանդել է նաև Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1991-1995-ին զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը: 1995-1996-ին ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարն է եղել: 1996-1997-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: 1998-1999 թթ. վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: 2000 թվականից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը: Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) (2002), Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի (2003) հիմնադիրն է: 2001-2013 թվականներին British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատուն է եղել, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու: Պատվավոր և գործադիր պաշտոններ է զբաղեցնում մի շարք կառույցներում: Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահն է (WEFForum), Արևելք-Արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահը, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամը, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամը, Ջոն Սմիթ Հիմնադրամի հոգաբարձու է, Միջազգային տնտեսական ալիանսի համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ, պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է: Պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Մեծ» պարգևով Հովհաննես Պողոս Երկրորդ պապից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մեդալ` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից, պարգևատրվել է նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am