Նոր ուշագրավ փաստեր՝ ավագանու ծեծկռտուքից. Արթուր Օսիկյանի հաճոյանալու հետեւանքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստ է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու հայտնի նիստում «դեմներն առե՛ք, շուտ» հրահանգով հրահրեց ողջ միջադեպը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնությունները, ծեծկռտուքը: Բայց կոյուղաջրերի խնդիրը, որ փորձում էին բարձրացնել ավագանու ընդդիմադիր անդամները, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասության ներքո էր. այդ խնդիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի պատճառով է առաջացել:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. ԱՆ ՔԿՎ-ին ՀՀ պետական բյուջեից մոտ 40 մլն դրամ է հատկացվել՝ ՔԿՀ կոյուղագծի վերանորոգման համար, սակայն նախկին պետ Արթուր Օսիկյանը 2017թ. խնայողությունների անվան տակ մոտ 308 մլն դրամ գումար է վերադարձրել պետական բյուջե:

Այս թեման համակարգի ներսում լուրջ դժգոհություն է հարուցել, եւ կառավարությունից որոշ պաշտոնյաներ կատարվածի համար անգամ նախատել են Օսիկյանին` ասելով, թե բազմաթիվ խնդիրներ կարելի էր լուծել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օսիկյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար դա ինքնանպատակ չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը որ անհրաժեշտ է գտնվել այդ պահին, արվել է»: ինչ վերաբերում է ՔԿՀ վերանորոգմանը, Օսիկյանն ասել է, թե նախահաշվարկ արվել է. «Ինչ պետք է արվի, եւ ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am