Ռազմա-քաղաքական գործարքներ Հայաստանի հարևանի հետ. Իրանը խաղում է բոլորի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթեմիին: Ալիևը համոզմունք է հայտնել, որ Խաթեմիի այցը լավ հնարավորություն կդառնա ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները քննարկելու համար: Իր հերթին նախարարը նշել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն է տալիս հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների շուրջ: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության հիմնական շեշտադրումներից մեկը բոլոր երկրների տարածքային ամբողջականության հանդեպ տածած հարգանքն է, ըստ Իրանի պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին: Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել երկօրյա այցով` բանակցություններ անցկացնելով երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Բանակցությունների ընթացքում, ըստ «ԱզերԹԱջ» գործակալության, կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական կապերի ամրապնդմանը: «Համոզված եմ, որ Ձեր այցը Բաքու մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը քննարկելու հարմար առիթ է: Բացի այդ, մենք այս բանակցությունների ընթացքում կարող ենք քննարկել Իրանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցության հեռանկարները», - դիմելով Իրանի պաշտպանության նախարարին՝ հայտարարում էր Իլհամ Ալիևը: Հարկ է նկատել, սակայն, որ Իրանը և Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում մինչ օրս լուրջ հաջողությունների չեն հասել: Ռազմական համագործակցության խնդիրներով զբաղվող ադրբեջանա-իրանական աշխատանքային խումբը ստեղծվել է 2015-ին` այն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հոսեյն Դեղհանի Բաքու այցի ընթացքում: Վերջին երեք տարիներին, այդուհանդերձ, այդ խումբն ընդամենը երկու նիստ է գումարել: Դրանցից վերջինը կայացավ 2017-ի հոկտեմբերին, դրա ընթացքում կողմերը, ըստ Eurasianet կայքի, քննարկում էին նաև իրանական զենքի հնարավոր մատակարարումը Ադրբեջան: Փորձագետների կարծիքով` Հայաստանի կողմից ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո Ադրբեջանի համար առավել գրավիչ են դարձել իրանական արտադրության բալիստիկ հրթիռները, սակայն Թեհրանում դրանք վաճառել չեն շտապում: Ռազմական վերլուծաբանները ենթադրում են, որ Թեհրանում մտավախություններ կան, թե Ադրբեջանը իրանական ռազմական տեխնոլոգիաները կարող է Իսրայելին փոխանցել: Բացի այդ, ուշագրավն այն է, որ իրանա-ադրբեջանական վերջին բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: «Ղարաբաղյան հակամարտության չլուծված կարգավիճակը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Մենք, սակայն, երախտապարտ ենք Իրանի իշխանություններին գործադրած այն ջանքերի համար, որոնց նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա», - իր իրանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մշտապես հանդես է եկել կայունության հաստատման օգտին: Այժմ իրանա-ադրբեջանական հարաբերություններում, փաստացի, նոր մակարդակի մասին է խոսք գնում՝ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական կապերի ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու փորձեր են արվում, իսկ սա ամենևին չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից: Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am