Արա Աբրահամյանի իրական դեմքն ու մտավորական թիկնապահները

Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության», «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ: Վեճն այս այժմ տեղափոխվել է իրավական հարթություն եւ դատարանն ապագայում կվճռի կողմերից որեւէ մեկի արդարացիությունը: Սակայն պարզվում է՝ Հայաստանում մտավորականության մի խումբ որոշել են առաջ ընկնել դեպքերից և հայտարարություն տարածել՝ դատելով ով է արդար, ով մեղավոր: Ավելի կոնկրետ Հայաստանի ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ «նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները», չեն կարողացել անտարբեր մնալ իրենց մեկենասի հետ կատարվածի նկատմամբ: «Մեզ` Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում: Մենք դա անհանդուրժելի ենք համարում մանավանդ Արա Աբրահամյանի պարագայում, որի ղեկավարած հաստատությունների, ու նաև անձամբ իր, մարդասիրական, ազգասիրական, հայրենասիրական բաց ու հրապարակային գործունեության արդյունքները հայտնի են բոլորին` Հայրենիքում, Ռուսաստանում և այլուր: Մասնավորապես, մենք կարող ենք վկայել, որ մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին, ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում նա ջանք չի խնայել և, համոզված ենք, այսուհետ ևս չի խնայելու` տարբեր միջոցներով սատարելու է Հայաստանում մշակույթի, գրականության, գիտության և կրթության զարգացմանը, տնտեսական և սոցիալական նախաձեռնությունների խթանմանը, որոնց պարզ թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կպահանջեր: Ահա թե ինչու, բնական է թվում հարցը` իսկ ի՞նչ է արել նա, այսպես կոչված «ընդդիմախոսը», իր Հայրենիքի, ազգի, ընդհանրապես մարդկանց համար»: Հայտարարության տակ ստորագրել են Գգրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը, Արամ Սաթյանը՝ Կոմպոզիտորների միության նախագահ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղայանը եւ այլք: Նախ զարմանալի է՝ ինչպես այս մտավորականները պարզեցին, որ գործընթացն այս Արա Աբրահամյանին վարկաբեկելու նպատակ է հետապնդում եւ ոչ թե հենց դա է մերկ ճշմարտությունը: Միթե Արա Աբրահամյանի արժանիքների մասին պետք է դատել այն գումարի չափից, որը նա տալիս է ստեղծագործական այդ միություններին որպես օգնություն, թե նրա գործով: Իսկ Աբրահամյանի վերջին տարիների ողջ գործունեությունը մեր աչքի առջեւ է: Նա ծառայում է հանուն ռուսաց թագավորի ու պատեհ-անպատեհ առիթներով փառաբանում Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ դա անելով Հայաստանի ու հայ ժողովրդի սուվերենությունն ոտնակոխ անելու հաշվին: Իսկ ինչ է արել Արա Աբրահամյանը Ռուսաստանում հայապահպանման ու հայկական ինքնությունը չկորցնելու համար, եթե նա մեկ անգամ չէ, որ ցույց է տվել՝ հայրենիքի շահը ստորադասում է Ռուսաստանի շահին, երբեւէ չի պայքարել հայ համայնքի ոտնահարված իրավունքների ու շահերի համար, թթու խոսք չի ասել ռուսական իշխանություններին, հարկ եղած դեպքում անարգել է իր ժողովրդին, նա լռել է անգամ, երբ Պուտինը ծաղրել ու հռհռալով հեգնել է՝ թե Հայաստանում ինչպես Արա Աբրահամյանն է ասում, ոչ թե 3 միլիոն հայ կա, այլ շատ-շատ ավելի քիչ: Չտեսնել այս պարոնի իրական դեմքն ու էությունը եւ սեփական խեղճությունից ու հերոսներ կերտել, ուղղակի ողբերգություն է: Անի Սահակյան

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am