ՌԴ-ն փորձում է պառակտել ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ
CNN-ի եթերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը փորձում է պառակտել դաշինքը,երբ լրագրողը հարցրել է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն արձագանքում նրան, որ Մոսկվան ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպայում, «հովանավորում է ծայրահեղական խմբերին»՝ փորձելով «վերադարձնել Եվրոպան» ու պատժամիջոցներից խույս տալ «Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայում ագրեսիայի միջոցով»:
«Չնայած Մոսկվայի՝ հարևան երկրներին վախեցնելու ու ՆԱՏՕ-ն պառակտելու փորձերին, դաշինքը պատասխանում է միության ամրապնդմամբ ու ադապտացնում է իր ռազմական կոնցեպցիան»,-հայտարարել է նա:
Մասնավորապես, Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացումը դաշինքի արևելյան սահմանների մոտ, «թույլ կտա զսպել Ռուսաստանին»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքն անհանգստացած է Սիրիայում ու Միջերկրական ծովում ռուսական խմբավորման ուժեղացմամբ:
