Ես դեռ երկար ժամանակ կմնամ առանց գործի. Արմեն Դուլյան

Նախօրեին տեղեկացանք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Անցում Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ազատվել է աշխատանքից։ Բացի «Անցում Դուլյանի հետ»հաղորդաշարից, կրճատվել է ևս մոտ 10 ծրագիր։ Ըստ Դուլյանի, որպես պատճառաբանություն ներկայացվել է հեռուստաընկերության ֆինանսական «վատ» դրությունը։ Բացի այդ ասվել է, որ աշնանից հեռուստաընկերությունը նորացնելու ծրագիր կա, սակայն Դուլյանը վստահ չէ, որ աշնանը իրեն կհրավիրեն աշխատանքի։ Ինչո՞ւ են հեռացրել, և ի՞նչ է պատրաստվում անել բազմավաստակ լրագրողը։ Այս հարցերի շուրջ խոսեցինք Արմեն Դուլյանի հետ։ -Պարոն Դուլյան, ի՞նչ է Ձեզ ասել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրինությունը։ -Երեկ ինձ տեղեկացրին, որ այդ հեռուստաընկերությունում փակվել է առնվազն 10 հաղորդում՝ այդ թվում նաև իմ հաղորդումը։ Տեղեկացրին, որ ես այլևս չկամ այդ հեռուստաընկերությունում, և ոչ միայն ես, այլև 10 հաղորդման հաղորդավարներ։ -Ձեզ աշխատանքից ընդհանրապե՞ս են ազատել, թե՞ պարզապես հաղորդումն են փակել՝ նոր հաղորդում խոստանալով, քանի որ նորացման ծրագիր կա։ -Եթե անկեղծ ասեմ, ինձ թվում է, որ դա հեռացվածների վիճակը մեղմելու համար են ասել։ Որ ասեն՝ դե ոչինչ, աշնանը կլինի և այլն։ Բայց ասել են այդպիսի բան, որ աշնանից ուզում են նորացված ձևով եթեր հեռարձակվել։ Բայց եթե հասարակ տրամաբանությամբ նայենք, մարդը ինչպես պետք է կես տարի՝ մինչ աշուն առանց գործի մնա՝ սպասելով, որ գուցե էն ժամանակ կլինի։ Ինձ թվում է՝ դա պարզապես սփոփանք է։ Ես վստահ չեմ, որ իրենք մտադիր են աշնանը ինձ կանչել։ Իմ կարծիքով՝ մտադիր չեն։ Եթե ասեին՝ մարտին փակվում ենք, ապրիլին կբացվենք, գաղափարներ տվեք, ես կհավատայի, բայց որ ասում են՝ աշնանը մի բան կանենք ու հաշվարկում են, որ էդ մարդը պետք է կես տարի տանը նստի ու ոչ մի բան չանի, կարծում եմ, որ դա անտրամաբանական է։ -Ձեզ ասել են` ֆինանսական խնդիրներից ելնելո՞վ են կրճատել, թե՞ հեռուստաընկերությունը նորացնելու համար։ -Ես հիմա կարող եմ ասել միայն այն, ինչ ինձ պաշտոնապես են ասել՝ հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրներ կան, 10 հաղորդումներ պետք է կրճատվեն, հեռուստաալիքի նորացման ծրագիր կա։ -Պարոն Դուլյան, իսկ որևէ լրատվամիջոցից աշխատանքի առաջարկ չեք ստացե՞լ, չէ որ ոլորտում շատ ծանոթներ ու ընկերներ ունեք։ -Ես կարող եմ ամենայն անկեղծությամբ ասել, որ երբ ես դուրս եկա Հանրային հեռուստաընկերությունից, դրանից հետո ես անգործ եմ մնացել ուղիղ 1 տարի, և որևէ մեկը երբևէ ինձ ոչինչ չի առաջարկել։ Դրա համար ես համոզված եմ, որ ինձ երկար ժամանակ որևէ մեկը որևէ բան չի առաջարկելու, և ես երկար ժամանակ կմնամ առանց գործի։ Ես սա իմ փորձից ելնելով եմ ասում։ -Մենք գիտենք, որ Ձեզ ժամանակին առաջարկ է եղել՝ դասավանդելու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն դուք մերժել եք։ Գուցե հիմա ընդունե՞ք։ Էդ համալսարանում կինս աշխատում է, ես գիտեմ էնտեղ ինչ վարձատրություն է։ Այնտեղ կինս որ աշխատում էր, ստանում էր 50 հազար դրամ, բայց ոչ թե ամսական, այլ ամբողջ կիսամյակի համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում կես տարում ստանալ 50 հազար դրամ։ Չեմ կարծում, որ ներկայումս էլ որևէ բան փոխված լինի, համալսարանի ֆինանսական վիճակը լավացած լինի։ Կես տարին 50 հազարը անում է մոտավորապես ամիսը 10 հազարից էլ պակաս, ես պատրաստ չեմ նման աշխատավարձով աշխատել։ Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունում սկսեց աշխատել այն բանից հետո, երբ 2013 թվականին նրան աշխատանքից հեռացրին «Շանթ» հեռուստաընկերությունից՝ ֆեյսբուքյան հետեւյալ գրառման պատճառով․ «Բայց ինչ նման ենք...Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արմեն Դուլյանը։ hraparak.am

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am