Պարոն Ծառուկյանի հիմնարկը չի կարող պարտքեր ունենալ. «Կենտրոն» TV-ի տնօրեն. hraparak.am

«Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ են տեղի ունենում, նախ փակվել են մի քանի «երկարակյաց» հաղորդումներ եւ հետո «Կենտրոն» է վերադարձել նախկին տնօրեններից Սերգեյ Ադումյանը, ով դարձյալ ստանձնել է հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը։ Ադումյանը hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անսպասելի էր մամուլում կարդալ, որ հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, եւ դրա համար են փակվում հաղորդումները, նա ընդգծում է՝ երբեք ֆինանսական խնդիրներ չեն ունեցել, եւ բոլոր աշխատողներն իրենց աշխատավարձը ստանում են ժամանակին․ «Հակառակը՝ պարոն Ծառուկյանը հիմա նոր ներդրումներ է անելու եւ արդեն անում է, ձեռք ենք բերել նոր տեսախցիկներ, նոր տաղավարներ ենք պատրաստում, ուզում ենք նոր եթերացանց սարքել, նոր եթերաշրջան անել։ Աշնանից կունենանք նոր հաղորդումներ, նախագծեր, սպասում ենք նաեւ նոր առաջարկների։ Հետո գիտեք, լինում են հաղորդումներ, որ սպառում են իրենց, եւ պետք է թարմացնել դրանք, չի կարելի որ շարունակեն այդպես գնալ եթեր, եկել է ժամանակը թարմացնելու եթերացանցը։ Պարոն Ծառուկյանի հիմնարկը չի կարող պարտքեր ունենալ, հատկապես, երբ նոր ներդրումներ է անում, մեծ քանակությամբ տեխնիկա է պատվիրվել, նոր տաղավարներ ենք պատվիրում եւ սպասում ենք նոր եթերաշրջանին, շատ լուրջ նախագծեր ենք անելու»,-ասում է նա։ Ճի՞շտ է, որ 10 հաղորդում է փակվել, Ադումյանը նշեց, թե չգիտի՝ ինչու է հենց 10-ը թիվը շրջանառվում, ամեն դեպքում չի հաշվել․ «Փակվում են այն ծրագրերը, որոնք լճացել են ու չեն դիտվում, օրինակ՝ «Բարի լույսը» պետք է թարմացվի, կա «Մուլտիկնիկ», «Դրայվ նյուզ», «Ավտո դրայվ», կա երաժշտական պրոյեկտ, որը փակվում է, «Դիպված» հաղորդումը․․․ տարբեր ուղղություններից են՝ ժամանցային, սոցիալական, դրանք փակվում են, եւ սկսվում են նոր նախագծեր, մի քիչ մեր ուղղվածությունն ենք թարմացնում, որը նորմալ է, ուզում ենք նոր եթերաշրջանում նոր ձեւի ներկայանալ»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am