Արմեն Սարգսյանից վտանգավոր սպասումները

Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է առաջնորդվել իր տեսական հայտարարություններով, որոնք անգամ դեկորատիվ բնույթ են կրում: Հայաստանում ներդրումների խնդրի վրա ազդող առաջին գործոնը շուկայի փոքրություն է։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Արմեն Սարգսյանը.«Հայաստանը փոքր երկիր է, որի շուկան փոքր է ու գնալով ավելի է փոքրանում, որովհետեւ մարդկանց արտահոսք ունենք։ Եթե Հայաստանը ունենար 10-20 անգամ ավելի շատ բնակչություն ունենար, ինչպես մեր որոշ հարեւանների մոտ, անկախ նրանից, թե Հայաստանում դատարաններն ինչ որակի են, ներդրողները կգային, որովհետեւ մեծ շուկա կլիներ, եւ կհարմարվեին անգամ ոչ արդար դատական համակարգին։ Դատական համակարգից քավության նոխազ սարքելը սխալ մոտեցում է»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։ Թեկնածուի գրքային մտածողությանը կարելի էր համաձայնել միայն այն դեպքում, եթե լիովին կտրված ես հայաստանյան իրականությունից ու անցուդարձից: Թեկնածուն չգիտի ու չի լսել, թե սփյուռքի մեր հայրենակիցներից քանի քանիսն են հանձն առել խոշոր ներդրումներ անլու, սակայն կես ճանապարհից հետ են վերադարձել՝ քցված ու բարոյալքված, Սարգսյանը չգիտի, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ երբեմնի հաջողակ գործարարը կարող է ինքնասպանություն գործել ոչ պաշտոնական վարկածի համաձայն, քանի որ նրանից ոչ արդար դատական համակարգի միջոցով բիզնես է խլվել:Ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանում միայն կամիկաձեները ցանկությություն կունենան ներդրում ու բիզնես անելու, որովհետեւ դաշտն այդ ձեւվված է մի քանի յուրայինի մեջ, որոնք դարձել են Հայաստանի տնտեսության յոթգլխանի վիշապը: Նրանք հաշվի չեն առնում ոչ արդար եւ ոչ էլ անարդար դատարաններ, հարցերը լուծում են սեփական արդարադատությամբ: ՀՀԿ-ի թեկնածուն ասում է նաեւ, որ ներդրումնեի վրա ազդող երկրորդ գործոնը այն է, որ դրսում Հայաստանը լավ չեն ճանաչում. «Մարդիկ չգիտեն որոնք են Հայաստանի առավելությունները, ինչպիսի ծրագրեր կարող են իրականացնել։ Սա ասում է դեռեւս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը, մեկը հարցնող լինի՝ իսկ որն էր Ձեր բանուգործի անունը, որ հայրենիքը ճանաչելի չեք դարձրել այդ երկրում եւ չեք նպաստել ներդրումների հոսքին: Սահմանադրության պահպանման երաշխավոր կոչված նախագահի պաշտոնին հավակնող անձը ուշագրավ է, որ նույնաբովանդակ պատասխաններ է տալիս Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցին, ի դեպ, երկու շաբաթ առաջ դեռեւս հարցն ուղղվել էր թեկնածուին, սակայն նա ասել էր, որ պետք է ուսումնասիրի: Պարզվում է այդ ուսումնասիրությունները տեսական մակարդակում են.<<Քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրը ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երևույթի մասին, և իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաև հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից: Քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են և՛ քաղաքական համոզմունքներ, և՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է: Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում աև անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Սարգսյանի ակնարկը <<մարդկային այդ խմբի>> վերաբերյալ, անկասկած, վերաբերում է Սասնա ծռերին, սակայն նա նշում է, որ չի ցանկանում անձնավորել: Ավելին, նա հղում է անում միջազգային կազմակերպություններին ասելով, թե դեռևս չի տեսել, որ որևէ կառույց հայտարարի՝ Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Այդուհանդերձ Արմեն Սարգսյանի հարցազրույցի ամենաուշագրավ դրվագն Արցախի խնդրի ու բանակցային գործընթացի վերաբերյալ է: Հարցին, թե նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը ինչ դերակատարում կունենա այդ հարցում, վերջինս պատասխանել է, որ այդ ամենը կորոշվի, երբ կձեւավորվի նաեւ նոր կառավարությունը, նշանակվի նոր վարչապետը, պարզ կլինի արտգործնախարարը:Ըստ նրա, այդ ժամանակ բոլորով միասին կորոշեն, թե ինչ ռազմավարություն է պետք Արցախի խնդրում, ով պետք է լինի բանակցողը: Նրա խոսքով, դա կարող է լինել վարչապետը, կամ նախագահը կարող է «անսպասելի» դերակատարում ստանձնել: Արմեն Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ է նախ այն իմաստով, որ նա հայտարարում է Արցախի խնդրում Հայաստանի նոր ռազմավարության մշակման մասին՝ կառավարության ձեւավորումից հետո «կնստեն ու կքննարկեն», թե ինչպես պետք է աշխատել Արցախի խնդրում: Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ կառավարման նոր համակարգը Հայաստանին տալիս է այդ հարցում բավական ճկուն լինելու հնարավորություն, այսինքն, դա վերապահված չի լինելու սուպերվարչապետին եւ Սահմանադրությամբ պետության գլուխ նախագահն էլ փաստորեն էական դերակատարում կարող է ունենալ: Ուշագրավ է, որ վերջին օրերին քաղաքական շրջանակներում մտահոգություն է բարձրացել, որ մեծ է հավանականությունը, որ Արմեն Սարգսյանին կգործուղեն բանակցային սեղանի շուրջ, որը հանդես կգա ավելի զիջողական դիրքերից, քան Սերժ Սարգսյանը: Իհարկե հարցազրույցում Սարգսյանը վստահեցնում է, թե լավագույն բանակցային դիրքը կամ դիրքորոշումը հետեւյալն է, որ դիմացի կողմը պետք է մտածի, որ դու ոչ մի զիջում չես անելու եւ դու ամեն ինչ ուզելու ես: Դա ամենաուժեղ դիրքն է, դրանից հետո ինչի կհասնես, այլ հարց է, բայց դիմացինը երբեք չպետք է մտածի, որ դիմացի բանակցողը թույլ դիրքերից է բանակցում, սակայն ինչպես Սարգսյանն է նշում, այլ բան է ուզել, այլ բան է, թե ինչի կհասնես: Անի Սահակյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am