ՀՀԿ-ում տխուր են Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու համար

Ազգային ժողովը ոչ միայն ՀՀ նախագահ է ընտրելու, այլեւ Սահմանադրական դատարանի անդամ։ Այդ պաշտոնում, ինչպես հայտնի է ՀՀԿ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, որը հետագայում կդառնա նաեւ ՍԴ նախագահ։ Գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, նա մարտի 23-ից հետո այլեւս չի կարող ՍԴ նախագահ աշխատել, որովհետեւ դառնում է 70 տարեկան եւ օրենքը թույլ չի տալիս։ Հրայր Թովմասյանը սահմանված կարգի համաձայն խորհրդարանում պատասխանում էր պատգամավորներին հուզող հարցերին, սակայն մինչ այդ նա հասցրեց ասել, որ սիրում է քաղաքական աշխույժ կյանքը, մշտապես իր ներսում «կռվել» են մասնագիտական եւ քաղաքական աշխատանքը, եւ այսօր այն լուծվում է հօգուտ առաջինի հաղթանակով։ Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ երկակի զգացողություն ունի, որը նման է հրաժեշտի զգացողության: Նա այդ զգացողության համար շնորհակալություն հայտնեց Արա Բաբլոյանին. «Ես վստահ եմ, որ ցանկացած իրավաբանի համար դա մասնագիտական առաջխաղացման այն բարձր հանգրվանն է, որը պատիվ է մեր մասնագիտության տեր ցանկացած կրողի»: Հրայր Թովմասյանն ասաց, որ ուղիղ 22 տարի առաջ, երբ ինքը ոտք է դրել ՍԴ, միայն վառ երևակայության տեր լինող մարդը կարող էր մտածել, որ ինքը 22 տարի հետո հավակնություն է ունենալու դառնալ ՍԴ-անդամ. «Ես այդ մարդկանց թվին չէի պատկանում, և ես երջանիկ էի, որ այդ տարիքում արդեն աշխատում եմ ՍԴ-ում, երևի թե ճիշտ են այն բոլորը, ովքեր մարդու սպիրալաձև զարգացման կողմնակիցներն են»: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով թեկնածուին, հարցրեց. «Ինչպիսի՞ն է լինելու ձեր վարքագիծը, եթե ՍԴ-ում վիճարկվեն ձեր իսկ հեղինակած օրենքները»: Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքը ձեռնպահ կմնա, ինքը ձեռնպահ կմնա անգամ նման օրենքի քննարկմանը մասնակցելուց: Արտակ Զեյնալյանն նաեւ դիմեց Թովմասյանին. «Դուք արժեքավոր ռեսուրս եք ՀՀԿ-ի համար: Ի՞նչն է պատճառը, որ նման արժեքավոր ֆիգուրից ՀՀԿ-ն հրաժարվում է…դուք մինչեւ 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ: Կարո՞ղ ենք ասել, որ ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Բաղրամյան 26-ի հետ»: Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ոչ, չենք կարող ասել…Ինձ հիմա որպես ՍԴ անդամ եք ընտրում: ՍԴ որոշումները միայն սահմանադրության հետ են համաձայնեցվելու»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ճի՞շտ եմ հիշում, որ դուք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-անդամներից եք: Հիմնադիր համաժողովի լուսանկարում դուք էլ կաք: Եթե այդպես է, ինչո՞ւ այդ մասին նշում չկա ձեր կենսագրության մեջ»: Թովմասյանն արձագանքեց. «Հիմնադիր-անդամ չեմ եղել: Իմ կենսագրության շատ դեպքեր կան, որոնք արտացոլված չեն, օրինակ՝ մանկապարտեզ գնալը»: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը Թովմասյանին հարց տալու մտադրություն չուներ, նա գովեստի խոսքեր շռայլեց ասելով.«Ես շատ լավ գիտեմ ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Հ տառով սկսվող երեք բառ՝ հասունություն, հավասարակշռվածություն, հեղինակություն»: Միհրան Հակոբյանը ասաց, որ հակասական տրամադրություն ունի, մի կողմից տխուր է, որ խորհրդարանը իր շարքերից բաց է թողնելու Հրայր Թովմասյանի նման իրավաբանին, մյուս կողմից՝ ուրախ, որ ՍԴ-ն համալրվելու է Թովմասյանի տրամաչափի իրավաբանով: Նա նկատեց, որ Թովմասյանի «կադրերը» այսօր բարձր կարգի մասնագետներ են՝ Արցախի եւ ՀՀ ՄԻՊ-եր եւ այլք: Գեւորգ Կոստանյանն էլ մոտենալով ամբիոնին ՝ հումորով նկատեց՝ .«Ձոն Հրայր Թովմասյանին»: Կոստանյանը հայտարարեց, որ տասը տարի է ընկերություն է անում Թովմասյանի հետ, նշեց, որ չի ուզում անդրադառնալ Թովմասյանի կենսագրությանը, քանի որ դա բոլորին է տեսանելի, նա ծավալուն խոսեց Թովմասյանի՝ իրավաբանի լայն մտածողության մասին: Անի Սահակյան

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am