Տխրահռչակ քվեարկության լույսն ու ստվերը

Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքները շոկ առաջացրեց Ազգային ժողովում: Ի հեճուկս Ելք-ի հայտարարության, որ խմբակցությունում միասնական որոշում կա երկու թեկնածուների՝ Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի վերաբերյալ, նրանց դեմ են քվեարկելու, քվեարկության արդյունքում պարզվեց, որ Գագիկ Հարությունյանին դեմ է քվեարկել ընդամենը երկու պատգամավոր: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաշվարկի ընթացքում կեղծիք է կատարվել եւ պետք է իրավապահները հետաքննություն սկսեն: Ուշագրավ է, որ Ելք-ի անդամ Լենա Նազարյանը գտնվելով Հաշվիչ հանձնաժողովի կազմում, ներկա լինելով քվեների հաշվարկին, ստորագրել է արձանագրության տակ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լենա Նազարյանը բոլորի պես հաշվել է քվեաթերթիկները եւ հնարավոր չի եղել բոլորին հետեւել: «Պետք էր ելնել այն կանխավարկածից, որ ժուլիկներ էստեղ կան, բայց Ազգային ժողովում մեկ-մեկ զգոնությունդ կորցնում ես»: Ըստ Փաշինյանի՝ այս «ժուլիկությունը» իշխանությունը կազմակերպել էր «Ելք» խմբակցությունում խնդիրներ ստեղծելու նպատակով, որ միմյանց սկսեն կասկածել. «Թող մեկը բացատրի՝ ինչու պիտի կողմ քվեարկեինք Գագիկ Հարությունյանին, կասկածի տա՞կ էր նրա ընտրվելը, իհարկե ոչ»: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հանրապետական Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ Լենա Նազարյանը ստորագրել է բոլոր փաստաթղթերի տակ, արդյունքները չէին կարող կեղծվել: «Ես չեմ կարող ասել, որովհետեւ «Ելք»-ի հանձնաժողովի անդամը անձամբ ստորագրել է փաստաթղթերը ու որեւէ խնդիր չի տեսել: Արկղը շրջել ենք, նայել, բոլոր անդամները հաշվել են, կանոնակարգի խախտում չկա, ըստ կարգի հաշվել են: Բացառվում է, որ քվեաթերթիկ փոխվեր, քանի որ ավելացածները պատռվել են»,-ասաց Գագիկ Մելիքյանը: Նույն հանձնաժողովի անդամ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նույնպես վստահեցրեց, որ ինքը որեւէ խախտում չի տեսել, նա ասաց, որ բոլորը միասին հաշվել են քվեները, ու ինքը չի նկատել քվեաթեթրիկների տեղափոխություն, սակայն կողմ է վերահաշվարկին: Հատկանշական է, որ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջանցքում ռեպլիկ էր թողել, թե Ելք-ից չորսը լավ էլ կողմ են քվեարկել: Ինչն է այս պատմության մեջ զարմանալին, այն, որ ընդդիմությունը չի կասկածել իշխանությանը եւ չի լուսանկարել քվեաթերթիկները՝ հետագա շահարկումներից խուսափելու համար, իսկ նման գործելաոճը ինքստինքյան կասկածի տեղիք է տալիս: Ոչ պակաս ուշագրավ ավարտ ունեցավ նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները: Պարզվեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր եւ կողմ են քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am