Անկառավարելի վիճակ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանում մոտ 30 աշակերտի փոխարեն դպրոց են հաճախում ընդամենը 3 կամ 4 աշակերտ, սակայն դասամատյանում բացականեր չեն դրվում: Այս կրթօջախում աշակերտների բացակայությանը զուգահեռ բարձր են նաև դրամահավաքության տեմպերը: Այստեղ մարտի 8-ին ընդառաջ 8000-ական դրամ են հավաքում, և մեզ հասած տեղեկությունների համաձայն, 4000 դրամը՝ տնօրենին նվեր գնելու համար: Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ դպրոցի տնօրենից, սակայն ոչ մի կերպ դա մեզ չհաջողվեց: Ինչպես պարզվեց, նույն ահազանգի հետքերով փետրվարի 28-ին դպրոց էին այցելել ԿԳՆ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դպրոցի տնօրինությունը այդ օրը «բերման» էր ենթարկել 12-րդցիներին և դրամահավաքության մասով փորձել էր այլ բացատրություններ տալ: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանից, որը «ՉԻ» հետ զրույցում հաստատեց, որ իրոք իրենց աշխատակիցները ահազանգի հետքերով եղել են Էջմիածնի թիվ 2 դպրոցում և հաշվետվություն են պատրաստում ԿԳ նախարարություն ներկայացնելու համար: «Իսկ ինչու են զգուշացրել իրենց այցելության մասին», «ՉԻ» հարցին, տեսչության ղեկավարը պատասխանեց. «Մենք ուղղակի տեղեկացրել ենք, կարգն այդպիսին է»: Նկատենք, որ հյուր գնալիս տանտիրոջը տեղեկացնելը մտնում է քաղաքավարության կանոնների մեջ, բայց եթե պետք է ստուգել, թե ինչու են մի ամբողջ տարի բացակայում դպրոցի ավարտական դասարանի աշակերտները, այդ մասին տեղեկացնելը ուղղակի տրամաբանությունից դուրս է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am