Պատերազմը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փաստ է. ինչ է սպասում ՌԴ դաշնակիցներին

ԱՄՆ-ը մտադիր է հերթական հակառուսական պատժամիջոցները սահմանել 30 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը։ «Դուք կարող եք սպասել, որ պատժամիջոցները կհաջորդեն առաջիկա 30 օրերի ընթացքում։ Մենք կատարում ենք բոլոր գոյություն ունեցողներն ու սահմանում նորերը»,-Մնուչինի խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը։ Ավելի վաղ նախարարը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԱՄՆ ՖՆ որոշումը՝ առաջիկայում «կրեմլյան զեկույցի» ցուցակում ներառված անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Հիշեցենք, որ հունվարի վերջին հրապարակված ցուցակը պարունակում է 210 անուն։ Ցուցակում ընդգրկվածներից 114-ը պաշտոնյաներ են, 96-ը՝ օլիգարխներ։ Միաժամանակ, Թրամփն իր հերթին հավաստիացնում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը իր վրա կոմպրոմատ չունի: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանում իր դեմ ոչ մի կոմպրոմատ չի կարող լինել, այս մասին երկրի նախագահը գրել է Twitter-ում։ «Ռուսները Դոնալդ Թրամփին վարկաբեկող ոչ մի տեղեկատվություն չեն ունեցել», – հաղորդել են Fox News-ում։ Իհարկե, չի եղել, որովհետև չկա և երբեք չի եղել»,–ասել է Թրամփը։ Թրամփի խոսքերով՝ Ռուսաստանի հետ նրա կապերի հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան վհուկների որս։ Նախագահը նաև ավելացրել է, որ Բարակ Օբաման, ի տարբերություն իրեն, ոչինչ չի արել Ռուսաստանին ընդդիմանալու համար։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն փաստացի պատերազմական վիճակում են, գրում է միջազգային մամուլը: «Ոչ ոք ոչինչ չհասկացավ, սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն արդեն հայտարարված է։ ԱՄՆ-ը արդեն պատերազմում է Ռուսաստանի դեմ, նույնիսկ եթե դա դեռևս թեժ պատերազմ չէ»,-գրում է ֆրանսիական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից Ալեն Ռոդիեն Atlantico պորտալի իր հոդվածում, որը նվիրված է ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերություններին և Սիրիայում հարվածներին։ Հոդվածագիրը նշում է, որ թուրքերի կողմից 2015 թվականի նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումը վրեժխնդրության ենթարկվեց, և որ վերջերս Դեր Զորում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների մահը նույնպես առանց պատասխանի չի մնա։ Ինչպես նշում է հեղինակը, հենց այն բանից հետո, երբ ոչ միանգամից և միջնորդավորված ձևով թուրքական ուղղաթիռ խոցվեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ու հռետորաբանությունն արմատապես փոխվեցին՝ անցնելով առճակատումից համագործակցության։ Ֆրանսիացի նախկին հետախույզի կարծիքով՝ ռուս վարձկանների մահվան պատասխան պարտադիր կլինի, և կլինի այնտեղ, որտեղ ոչ ոք չի սպասում։ Նա կարծում է, որ պատասխանը ոչ թե վրեժի, այլ ռազմավարության հարց է. թողնելով հարվածն անպատասխան՝ Սիրիայում Ռուսաստանի կողմից այդպիսի դժվարությամբ ձեռք բերած ազդեցությունն ու կշիռը կարող են արագ վերանալ։ «Սառը» պատերազմը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև արդեն փաստ է, և այն վաղուց արդեն «սառը» չէ, այլ բավական թեժ է: Այս դիվանագիտական պատերազմը կարող է բավական երկար տևել` դրանից բխող հետևանքներով՝ ոչ միայն Ռուսաստանի տնտեսության, սոցիալական վիճակի ու արտաքին քաղաքական մարտահրավերների առումով, այլև Ռուսաստանի գործընկերների, և նախևառաջ՝ դաշնակից պետությունների համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am