Ձնաբուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մարտի 2-ի առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար:
