«Գործ չտվող» պատգամավորն իր դեմ գործ տվեց. նրան չօգնեց անգամ պատգամավորի իր մանդատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանը գեներալ Իսահակ Գասպարյանի փողոցում երթևեկում էր Mercedes մակնիշի 103 HH 11 համարանիշի ավտոմեքենայով առանց ամրագոտու։ ՃՈ ծառայողները, կանգնեցնելով նրան, պարզեցին, որ ավտոմեքենայի դիմապակու վրայից բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ երբ պահանջեցին Ա. Կարապետյանից վարորդական իրավունքի վկայականը, նա մի քանի րոպե ավտոմեքենայի մեջ էր «խուզարկում», իսկ հետո՝ գրպանները, սակայն պարզվեց, որ այդ պահին նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի։ Փոխարենը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Միհրան Միրզոյանին փոխանցեց պատգամավորական իր վկայականը։ Այնուամենայնիվ, ՃՈ ծառայողները կազմեցին համապատասխան վարչական ակտը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կարապետյանը հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում ներ է դրվում «գործ տալու ինստիտուտ»։ Ստացվում է, որ այսօր գործ չտվող պատգամավորն իր վրա գործ տվեց։ Այստեղ են ասում «աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am