Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս. ԱԱԾ-ին այլ ելք չի մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով կլրանա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, սակայն գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրենց պահվածքը նրանք պատճառաբանել են, թե ժամանակը ցույց կտա, որ առնչություն չունեն այս դեպքի հետ: Բայց սա ասում են բանավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ազգային անվտանգության ծառայությունը ցանկացել է հարցաքննել գործով կալանավորված Արտակ Զաքարյանին, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Նշենք, որ Արտակ Զաքարյանը միակ կալանավորվածը չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալուց: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Շուրջ երկու ամսից կլրանա այս աղմկահարույց գործով քննության մեկ տարին, և ազգային անվտանգության ծառայությանը այլ տարբերակ չի մնում, քան գործով նախաքննությունը ավարտել և այն ուղարկել դատարան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
