Արտակարգ դեպք Լոռու մարզում. 35 –ամյա մարմնավաճառը մի քանի քաղաքացիների վարակել է «ՍՊԻԴ»-ով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 123 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ս. Կ.-ի նկատմամբ, ով սեռական վարակով վարակված է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս. Կ.-ն մի քանի ամիս սեռավարակների դեմ բուժում է ստացել Երևան քաղաքում, սակայն բուժման ընթացքում նա 7 տարբեր քաղաքացիների հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով այդ 7 քաղաքացիները վարակվել են մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով: 2017 թ.-ի դեկտեմբերի 27-ին պարզվել է, որ Ս. Կ.-ն հաշվառված լինելով ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչի վարակակից և նա, քաջ տեղեկացված լինելով այդ մասին, հստակ նախատեսելով հետևանքների առաջացումը, 2016թ-ի նոյեմբերից մինչև 2017 թ-ի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար՝ առանց պահպանակի օգտագործման, բնական ճանապարհով, գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Վ. Հ.-ի հետ: Պարզվել է, որ Վ. Հ.-ն վարակվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 28-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը նախաքննության ընթացքում ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձոր քաղաքի «Բելիսիմո», «Կամար», «Մալիբու» շոգեբաղնիքներում և հասարակական սպասարկման մի շարք հաստատություններում մի քանի տարի շարունակ՝ համապատասխան գումարի դիմաց, Ս. Կ.-ին հաճախակի տրամադրել են սենյակներ, ով այդ սենյակներում զբաղվել է մարմնավաճառությամբ և նպաստել պոռնկությամբ զբաղվելուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Բելիսիմո» օբյեկտը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին, իսկ «Կամար»-ը և «Մալիբու»-ն շոգեբաղնիքներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am