Արմեն Սարգսյանի և Պուտինի մտքերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի կունենա չորրորդ նախագահի ընտրությունը: Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ՝ մարտի 1-ին, խորհրդարանին է ներկայացրել պետության զարգացման, որակների, ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, որոնք, իհարկե, դժվար է ծրագիր անվանել, քանի որ նախագահը կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելում, ըստ էության, չունի ծրագրային ապահովման իշխանական լծակներ: Սակայն, բոլոր դեպքերում, Արմեն Սարգսյանը ներկայացրել է միանգամայն ողջունելի առաջնահերթություններ և ուղենիշներ՝ ըստ էության ցույց տալով, որ Հայաստանի ապագան զարգացման ժողովրդավարական, ազատ մոդելն է, որը առավելագույնս կբացի ստեղծագործական այն ահռելի ներուժը, որ ունի Հայաստանի ամենաթանկ բանը՝ մարդկային կապիտալը: Խիստ խորհրդանշական և ուշագրավ զուգադիպությամբ նույն օրը՝ մարտի 1-ին, ՌԴ-ում հնչում էր այդ երկրի նախագահի թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը, որ նա հղում է Դաշնային խորհրդին: Պուտինն էլ ներկայացնում էր իր ծրագրային տեսլականը, թե ուր պետք է գնա Ռուսաստանը առաջիկա 6 տարիներին: Պուտինի դեպքում դա, իհարկե, ծրագրային տեսլական է, որովհետև նա ունի այդ իշխանությունը, ընդ որում՝ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Եվ այստեղ կա, իհարկե, մի շատ ուշագրավ և նուրբ հանգամանք, որի արձանագրումը առաջին հայացքից կարող է թվալ տարօրինակ, սակայն որը թերևս տխուր կամ դառը իրականությունն է: Հայաստանի զարգացումը, ապագան, անվտանգությունը կախված են թերևս ավելի շատ ՌԴ նախագահի թեկնածուի ուղերձից, քան ՀՀ նախագահի թեկնածուի խորհրդարանական ելույթից: Եվ պատճառն այն չէ, որ տարբեր են իշխանական լծակները: Անգամ եթե խոսքը վերաբերեր ՀՀ ներկայիս կառավարման մոդելով նախագահի թեկնածուին: Բանն այն է, որ ՀՀ-ն գտնվելով ռուսական ազդեցության գոտում, իսկ դա վիճարկելը թերևս կլինի քաղաքական, քաղաքագիտական և նույնիսկ պատմագիտական անհամարժեքություն, զգալիորեն կախված է այն իրավիճակից, որ կա ՌԴ-ում: Սա բացարձակ կախվածություն չէ, անշուշտ, և բոլորովին չունենք նպատակ ներկայացնել ապոկալիպտիկ կախվածության մի վիճակ, սակայն մեծ ազդեցությունը չնկատելն էլ կլինի ինքնախաբեություն: Խոշոր հաշվով, օբյեկտիվորեն, Հայաստանի զարգացման այս կամ այն տեսլականի իրականանալիությունը, հատկապես պետական կարողությունների ներկայիս ներուժի պայմաններում, զգալիորեն կախված է այն ուղուց և բովանդակությունից, որ կա Ռուսաստանում, ու նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունից: Եվ այս իմաստով իրավիճակը Հայաստանի համար հակասական է, որովհետև Ռուսաստանը մի կողմից թուլանում է, իսկ դա նշանակում է Հայաստանի համար ազատության հավելյալ հնարավորություն, ժամանակ, տարածություն, որը հնարավոր է օգտագործել ինքնիշխանության ներուժը ավելացնելու համար, մյուս կողմից՝ Ռուսաստանն այդ առումով կարող է առավել կարծրանալ, այդ թվում՝ իր ազդեցության գոտիների հատվածում, բերելով առավել «ռեպրեսիվ» մոտեցումների, որոնք կարող են լինել կարճաժամկետ՝ չկա ավելի երկար «ռեպրեսիվ աշխարհաքաղաքականության» ներուժ, բայց, օրինակ, Հայաստանի համար կարող է լինել այդ կարճին էլ դիմանալու խնդիր:   Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am