«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատեւ կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաեւ ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը