ՍԴ որոշումները համաձայնեցվելու են Սահմանադրության հետ, ո՛չ Բաղրամյան 26-ի, ո՛չ Մաշտոցի 5-ի. Հ. Թովմասյան

Երբ 22 տարի առաջ ոտք դրեցի Սահմանադրական դատարան, միայն վառ երևակայության տեր մարդը կամ պայծառատեսը կարող էր մտածել, որ 22 տարի հետո հավակնություն եմ ունենալու դառնալու ՍԴ անդամ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Հրայր Թովմասյանը։ «Ես այդ մարդկանց թվին չէի դասվում և ուրախ էի, որ այդ տարիքում արդեն աշխատում էի ՍԴ-ում: Այս շենքը, անկախ ամեն ինչից, միշտ շարունակելու է մնալ ինձ համար հարազատ մի շենք», - ասաց Թովմասյանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նրա ելույթից հետո հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ իր նման մարդուց ՀՀԿ-ն հրաժարվում է: «Պարո՛ն Թովմասյան, Դուք արժեքավոր ռեսուրս եք ՀՀԿ-ի համար, շատ աշխատում եք, շատ արտադրանք եք տալիս, ի՞նչն է պատճառը, որ նման կարևոր ֆիգուրից ՀՀԿ-ն հրաժարվում է, Դուք մինչև 2035թ.-ը լինելու եք ՍԴ նախագահ: Կարո՞ղ ենք ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումները համաձայնեցվելու են Բաղրամյան 26-ում»,-հարցրեց նա: Հրայր Թովմասյանն էլ ասաց. «Ինձ ընտրում եք ՍԴ անդամ, իսկ բոլոր որոշումները համաձայնեցվելու են Սահմանադրության հետ, ո՛չ Մաշտոցի 5-ի, ո՛չ Բաղրամյան 26-ի, ո՛չ Թումանյան 24-ի, ո՛չ էլ Մյասնիկյան 65-ի։ Ոչ մեկի հետ էլ չեն համաձայնեցվելու: Եթե ասում եք՝ այս Սահմանադրությունը դեռևս այս իշխանությունների համար է գրված, իրենց ցանկություններով, ապա հարց է առաջանում, այսօրվա իշխանությունը, եթե ձեր ակնարկը հասկանում եմ, ցանկանա, որ այդ Սահմանադրությունը խախտվի, ստացվում է այդ Սահմանադրության պահպանումը իրենց շահերից է»,-ասաց նա:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am