Ալիևի ու Էրդողանի եղբայրությունն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել գործընկերոջը ծննդյան 64-ամյակի առիթով, հայտնում են ադրբեջանական գործակալությունները: Զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցել է Ալիևին՝ «Խոջալուի դեպքերի» կապակցությամբ: Էրդողանն ու Ալիևը վստահություն են արտահայտել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կշարունակեն հետագայում էլ հաջողությամբ զարգանալ։ Երեկ էլ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը կայցելեն Բաքու: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատրաստվում են այցելել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ թուրք պաշտոնյաները պատրաստվում են մասնակցել մարտի 15-17 կայանալիք Բաքվի 5-րդ գլոբալ ֆորումին: Նախատեսվում է նաև հանդիպումների շարք Ադրբեջանի ղեկավար պաշտոնյաների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ադրբեջանում ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ պարզ է, որ Թուրքիան իր հավատարմությունը ցույց կտա «եղբայրական» Ադրբեջանին: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից վաղուց արդեն ակնհայտ են: Թուրքիան մի քանի առիթներով ապացուցել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում է՝ ամեն ինչ Ադրբեջանի շահին համապատասխան սկզբունքով: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տապալումը թուրք-ադրբեջանական կուռ հարաբերությունների վառ օրինակ էին: Այսօր՝ անկանխատեսելի Թուրքիան ինչ-որ առումով, նույնիսկ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի համար, այն տեսանկյունից, որ կարող է թև ու թիկունք կանգնել Ալիևին՝ Ղարաբաղում ռազմական գործողություններ վերսկսելու «դաբրո» տալու ուղղությամբ: Ցավոք, Հայաստանի երկու հարևաններն այսօր այնպիսի քաղաքականություն են վարում, որ չի կարելի բացառել նոր պատերազմի բռնկումը՝ նաև Թուրքիայի իմացությամբ, եթե չասենք՝ դրդմամբ: Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բավական լրջորեն են գործում ղարաբաղյան բանակցությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից և սահմաններում հարաբերական անդորր ապահովելու ուղղությամբ բավական ջանքեր են գործադրում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am