Հայաստանում շատերը չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել 10-ը տարի առաջ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Մարտի 1-ի» տարելիցին նվիրված հանրահավաքին ելույթի ժամանակ մեկ անգամ ևս հիշեց դեպքերի մասին: «Մենք հավաքվել էինք ընտրակեղծարարություններից հետո հանրահավաքի: Լևոն Տեր-Պետրոսյանը տարել էր ջախջախիչ հաղթանակ, և հեռուստադիտողը գիտեր դրա մասին, բայց այդ հաղթանակը գողացվեց իշխանությունների կողմից: 10 օր մենք անդադար ցույցեր էինք անում, և հասկանալի էր, որ, եթե ժողովուրդը մնար Ազատության հրապարակում, ապա մարտի 8-ին Սահմանադրական դատարանը մի վճիռ էր հանելու, որով, ըստ էության, ժողովրդին կվերադարձվեր իր քվեն: Դուք բոլորդ, որ այստեղ հավաքված եք, գիտեք, թե ինչ է եղել մարտի մեկին, ինչն էր այդ իրադարձությունների իմաստը, և մենք այս առիթը ցանկանում ենք օգտագործել նաև դրա համար, նոր սերունդների համար, այն մարդկանց համար, ում գիտակցությունը լվացվում է իշխանական պրոպագանդայի կողմից, ցանկանում ենք թարմացնել նրանց հիշողությունը»: Ըստ նրա՝ Հայաստանում շատերը չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել 10-ը տարի առաջ: «10 տարիների ընթացքում  այսօր գիտակցական տարիքի մեջ են մտնում մարդիկ, որոնք այդ ժամանակ երեխաներ էին: Ընտրակեղծարարությունները, պատմության կեղծարարության դեպքերը Հայաստանում ստեղծել են մի միջավայր, որ կարծես ուզում են մոռացնել տալ Մարտի 1-ի դեպքերը»,- հայտարարեց նա:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am