Թբիլիսիի ուշագրավ ժեստը Սերժ Սարգսյանին. հերթը Երևանինն է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կողմից երեկ ուշագրավ մի ժեստի մասին հաղորդեցին ադրբեջանական գործակալությունները: Վրաստանի նախագահը Վրաստանի Մառնեուլի քաղաքում, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում, մասնակցել է ադրբեջանցիների հետ հանդիպմանը: Միջոցառումը «Անկախությունից մինչև ազատություն՝ հանրապետության 100 տարիները» արշավի շրջանակումներում է անցկացվել, որին մասնակցել են երիտասարդ ադրբեջանցիներ: Ահա, մի երիտասարդ ադրբեջանցի որոշել է սադրանքի դիմել, նա նախ հիշեցրել է, որ լրանում է «Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցը», ապա խնդրել է Վրաստանի նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական «Խոջալուի իրադարձությունների» զոհերի հիշատակը: Սակայն, Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին: Եվ սա հաղորդում էր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մարգվելաշվիլին պատասխանել է, որ հետևում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տիրող իրավիճակին և դեմ է հակամարտության սրմանը: «Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Հայաստան-Վրաստան կենսական հարաբերությունների, բարեկամական ու եղբայրական հարաբերությունների մասին շատ է խոսվել: Մշտապես ասվել է, որ պաշտոնական Երևանը պետք է ձգտի այնպես անել, որ երրորդ երկրներ չկարողանան այդ հարաբերություններում խնդիրներ առաջացնել: Ավելին, Հայաստանն ու Վրաստանն այսօր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային առումով միասնական հանդես գալու լուրջ հնարավորություններ ունեն: Պաշտոնական Թբիլիսին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման է ձգտում, Հայաստանն էլ ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, ու թեև Հայաստանի Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ ոչինչ չի խանգարում, որ հարևան Վրաստանի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանն առաջնորդի իր շահերով, որը կարող է առանձնապես դուր չգալ Մոսկվային: Երեկ Վրաստանի նախագահի ժեստը ուշագրավ էր հաշվի առնելով, որ արդեն մի քանի ամիս Երևանն ու Թբիլիսին առևտրատնտեսական, տրանսպորտային հարցերում բանակցություններ են վարում: Նշանակում է Երևանն ու Թբիլիսին գիտակցում են միմյանց համար միմյանց կենսական նշանակությունն ու գինը: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am