Մարտի 1–ի աղավաղումը պատմության դասագրքերում. Sut. am

Հայոց պատմության նորագույն շրջանի իրադարձությունները տեղ են գտել 9-րդ և 12-րդ դասարանների հայոց պատմության դասագրքերում։ Այս դասագրքերում հանդիպում ենք ձևակերպումների, մտքերի, որոնք մոլորության մեջ են գցում ընթերցողին, տվյալ դեպքում՝ աշակերտներին, կամ որոշ դեպքերի ընդհանրապես անդրադարձ չեն կատարում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։ 1996 Խոսելով, օրինակ, 1996 թ-ի նախագահական ընտրությունների մասին՝ 9-րդ դասարանի դասագրքի հեղինակները նշում են. «Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց ԼՏերՊետրոսյանը։ Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներիցմարդիկ դուրսեկան հանրահավաքներիԱյդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակությանմիջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թփետրվարին ԼևոնՏերՊետրոսյանի հրաժարականին»։ 12-րդ դասարանի դասագրքում, այս միտումն ավելի է խորանում և հանդիպում ենք հետևյալ շարադրանքին. «Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից, այն համարելով կեղծված՝ մարդիկ դուրս եկան հանրահավաքների և ցույցերի՝ պահանջելով անցկացնել կրկնակի ընտրություններ։ 1996թ. սեպտեմբերի 25-ին հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին խորհրդարանի շենք։ Բողոքի այս պոռթկումը կասեցվեց։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների ու առավել ակտիվ ներկայացուցիչների ձերբակալությունները, տեղի ունեցան քաղաքական դատավարություններ, հանրապետությունում արգելվեց հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպել»։ Այս ամենը ուշագրավ է նրանով, որ հայոց պատմության նորագույն շրջանին հաջորդող իրադարձությունները նկարագրելիս, այլևս չեն օգտագործվում՝ «ձերբակալություններ», «քաղաքական դատավարություններ» ձևակերպումները, ինչպես նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքը այլևս չի ձևակերպվում, որպես «մարդիկ դուրս եկան հանրահավաքների»։ 2003 Օրինակ, 9-րդ դասարանի դասագրքում նախագահական չորրորդ (2003 թ․) ընտրությունների մասին պատմելիս որևէ խոսք չկա դրանց հաջորդող գործընթացների՝ ցույցերի մասին, որևէ բառ անգամ չկա գրված Բաղրամյանի դեպքերի մասին։ Եվ դա այն պայմաններում, որ 2003 թվականին անգամ Սահմանադրական դատարանն էր կասկածի տակ առել իշխանությունների հանրային սատարումը: 2008 Սակայն առավել տարակուսելի և խնդրահարույց է 2008թ. մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ նկարագիրը։ 9-րդ դասարանի դասագրքում հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը. «ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ ՍարգսյանըՉընդունելով ընտրության արդյունքներըընդդիմության արմատական թևը Լևոն ՏերՊետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեցորոնք ցրվեցին իշխանության կողմիցԱպակայունացածիրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերիՏեղի ունեցանբախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջևԶոհվեց 10 մարդԵղանվիրավորներԵրկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»։ Եվ չնայած նրան, որ 9-րդ դասարանի դասագրքում հեղինակներն օգտագործում են «խաղաղ հանրահավաքներ» եզրույթը, 12-րդ դասարանի դասագրքում նույն տեքստից այս եզրույթը դուրս է մնացել, – «Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքներ սկսեց»։ Եթե առաջին դեպքում առկա է այն միտքը, որ իշխանությունը ցրեց այդ հավաքները, ապա երկրորդ դեպքում, այս միտքը արտահայտված չէ տեքստում։ Դասագրքում որևէ խոսք չկա ձերբալությունների, քաղաքական դատավարությունների և ընդդիմության առաջնորդների հետապնդումների մասին։ Մինչդեռ 1996-ի դեպքում, երբ ծավալները 10-յակ անգամ քիչ էր, հեղինակները չեն «մոռանում» նշել դրանց մասին: Ընդ որում, ըստ դասագրքերի՝ 1996թ-ին հանրահավաքի դուրս էին եկել «մարդիկ», իսկ 2008թ․-ին  «ընդդիմության արմատական թևը»։ 2008 թվականի իրադարձությունների մասին, սակայն, կա իրականությանը չհամապատասխանող ևս մեկ հանգամանք.  դասագրքի հեղինակները նշում են երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այնինչ, Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրության մասին հրամանը վերաբերում էր միայն Երևան քաղաքին։ Նշենք, որ հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի գլխավոր խմբագիրն ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էր (Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախկին փոխնախագահ): Իսկ Հայոց պատմության 12-րդ դասարանի դասագիրքը խմբագրել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: SUT.am

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am