Մտահոգված չե՞ք, որ չեք ընտրվում.Մանե Թանդիլյանն՝ Արմեն Սարգսյանին
«Մտահոգված չէք՞, որ ընտրվելու փոխարեն նշանակվում եք Հանրապետական կուսակցության կողմից, արդյո՞ք չէիք ցանկանա լինեին քաղաքական դեբատներ»,- ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարց ուղղեց ԵԼՔ-ի պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Ես մեխանիզմները չեմ հասկանում: Սահմանադրությունը ես չեմ գրել, ընդամենը քվերակել եմ Սահմանադրության համար:Ինչ վերաբերվում է ԵԼՔ-ի թեկնածուին, ապա ես խորին հարգանք ունեմ Արտակ Զեյնալյանի հանդեպ, եւ հայտնաբերել եմ խելացի, տրամաբանական մարդու: Եթե ընտրվեմ, ուրախ կլինեմ նրա հետ աշխատել: Ես գործում եմ այսօրվա սահմաններում, որոնք տրվում են պրոֆեսիոնալ իրավաբանների կողմից: Եթե ընտրվեմ, կարող ենք զրույց ունենալ, թե այս Սահամանադրության, օրենքների մեջ ինչեր են ինձ անհանգստացնում: Ոչ մի բան կատարյալ չի, ես կուզենայի տեսնել Սահմանադրություն, որը լայն հնարավորություն է տալիս բոլոր քաղաքացիներին»,- ասաց Արմեն Սարգսյանը:
