4500 դեղամիջոցից 2500-ը դեղատոմսով.գնում ենք դեպի քաղաքակրթություն
Դեղերի կարգավորման մասին օրենքով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: 4500 դեղամիջոցից 2500-ը բաց է թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնա ազատ վաճառքի մեջ,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Հիշեցնենք,որ այսօրվանից ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենքը,որը ենթադրում է,որ մի շարք դեղեր այսուհետ բաց են թողնվելու դեղատոմսերով: Մինչ դեղ օգտագործելը, առավելապես այն դեղը, որը պարունակում է հոգեմեդ միջոց, նարկոտիկ նյութեր, անցնում են բժշկի նշանակման ներքո,սահմանափակումների մասին խոսելով ասաց նախարարը: «Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ անպայման պոլիկլինիկայի աշխատակից, այլ՝ այն բուժող բժիշկը, որը հոգում է հիվանդի կարիքները», — ասաց Լևոն Ալթունյանը: Նախարարը նշեց, թե այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:
