Արտագաղթ, մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել. Արմեն Սարգսյան

«Ուղիղ 10 տարի առաջ մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց, որի ընթացքում ծանր կորուստներ ունեցանք։ Գիտեմ, որ ԱԺ-ն մարտի 1-ի զոհերի հիշատակն այսօր հոտնկայս հարգել է։ Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս իրադարձության զոհերի հիշատակին», -  ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ԱԺ-ում իր ելույթը սկսեց՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով։ «Ինձ արվեց առաջարկ, որը հնրավորություն է տալիս ներդրում ունենալ մեր երկրի խնդիրները լուծելու համար: Սա ինձ համար մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այս, որ մենք թեւակոխում ենք զարգացման մի նոր փուլ»: Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին՝ իրեն առաջադրելու, «Ծառուկյան» խմբակցությանն ու Գագիկ Ծառուկյանին՝ իր թեկնածությանն աջակցելու, իսկ «Ելքի»-ին՝  կոնստրուկտիվ ու պրոֆեսիանալ քննարկումնների համար։ Արմեն Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի բանակ, որը իր չափանիշներով չի զիջում եվրոպական երկրների զինված ուժերին: «Սակայն այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է, սակայն մենք կրում են այդ բեռն արժանապատվության: 26 տարիները մեծ հաղթանակի տարիներն են: Մենք զգացիք հաղթանակի քաղցր համը: Մեր պետությունն այսօր ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաեւ բեւեռացած, ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն  Կա սահմանադրական փոփոխություններ, որոնք պատմական են»,- ասաց Արմեն Սարգսյանը: Խոսելով արտագաղթի մասին, Արմեն Սարգսյանն ասաց.«Մարդիկ տեղափոխվում են մի տեղից մյուս տեղը: Արտագաղթ, մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել, գնալ մի տեղից մյուսը: Մեր դեպքում արտագաղթը գերակշռում է ներգաղթին:  Սա լրջագույն խնդիր է: Քաջալերման կարիք կա, քանի որ մեր գյուղերը կարոտ են: Պետք է լինի հարկային, վարկային արտոնություններ, ազգային ծրագրեր, բարեգործություն: Սահմանամերձ գյուղերը կարոտ են նման ուշադրության:Պետք է սոցիալական արդարություն լինի, պայքար կոռուպցիայի դեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ պետությունը իրավական ու սոցիալական կարող է դառնալ, երբ իրական երաշխիքներ կապահովվեն՝ «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական սկզբունքի կենսագործման համար: «Սա նշանակում է ապահովել մարդու իրավունքների և ազատությունների հարգման, վերահսկաման, պաշտպանության հատուկ գործող կառուցակարգեր, բարձրացնել իրավական մարմինների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում կիրառել օրինականության, ժողովրդավարության, հրապարակայնության, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդասիրության և արդարության սկզբունքները։ Հարկավոր է բարձրացնել հանրության վստահությունը արդարատատության մարմինների նկատմամբ», - նկատեց նա։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am