Սերժ Սարգսյանը կարո՞ղ է անակնկալ մատուցել ու չդառնալ վարչապետ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի օրակարգում արդեն ՀՀ չորրորդ նախագահի ընտրության հարցն է: Շատ քիչ ժամանակ է մնացել նաեւ վարչապետի ընտրություններին: Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին: Այս ընթացքում բազմիցս քննարկումներ ու կանխատեսումներ են եղել տարբեր քաղաքագետների կողմից, որ վերջինս անպայման մնալու է քաղաքականությունում, այն էլ՝ վարչապետի պաշտոնում՝ չնայած նրան, որ հայտարարել էր, թե երրորդ անգամ չի լինի նախագահ, եւ եթե երկրի կառավարման մոդելը փոխվի՝ նաեւ վարչապետ: Սակայն քաղաքագետները միեւնույն ժամանակ չեն հերքում, որ Սերժ Սարգսյանը կարող է անակնկալ մատուցել ու չդառնալ երկրի առաջին դեմքը: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է մի հանգամանք. եթե Սարգսյանը չուզեր, որ իր կուսակիցները խոսեն իր վարչապետության մասին, ապա նրանք վստահաբար չէին խոսի: Այս իսկ պատճառով քաղաքագետը կարծում է, որ քիչ հավանական է անակնկալը. «Սարգսյանի լռության պայմաններում եղել են մեսիջներ, որոնց ինքը դեմ չէ: Բայց վերջնահաշվում ինքն ինչ կանի՝ ուրիշ խնդիր է: Այս պահի դրությամբ, համենայն դեպս, ինքը Շարմազանովին, խմբակցության ղեկավարին չի արգելում խոսել իր վերադարձի մասին: Դա հարյո՞ւր տոկոսանոց որոշում է, թե՛ իննսուն՝ քիչ մնաց, կերեւա: Սակայն չենք կարող բացառել նաեւ հակառակը»,- մեր զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ շատ դժվար է պատկերացնել, որ Սարգսյանը չի լինի վարչապետ: Ըստ նրա՝ Կառավարության նիստերի փակ դառնալը, մի շարք օրենքների փոփոխությունները արվում են հենց Սերժ Սարգսյանի համար. «Հավանականություն կա, իհարկե, բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ ինքը ուզում է դառնալ վարչապետ: Ավելին՝ եթե նա վախենար հանրության արձագանքից, ավելի թաքուն կաներ վարչապետ դառնալու իր քայլերը»: Արմեն Գրիգորյանը նշում է նաեւ Կարեն Կարապետյանի պասիվությունը, որը, ըստ իրեն, եւս վկայում  է Սարգսյանի ապագա պաշտոնի մասին: Քաղաքագետ Արմեն Բադալյանը մեր զրույցում ասաց, որ հնարավոր է՝  Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, որովհետեւ, առհասարակ, քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր. «Քիչ հավանական է, բայց հնարավոր է: Որովհետեւ Հայաստանի վարչապետի հարցը Հայաստանի եւ հայ հասարակության մեջ չի քննարկվում: Դա աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կենտրոնում է: Եւ եթե Ռուսաստանի եւ Արեւելքի հետ հարցերը պարզված են, իսկ ես համոզված եմ, որ պարզված են, ապա շուտով կիմանանք՝ ով է լինելու վարչապետի թեկնածուն: Իսկ բացի Սերժ Սարգսյանից շատ մարդիկ կան, որ կարող են լինել թեկնածու, շատ կան, մեկը չէ: Կարող է այնպիսի մեկին բերեն, որ մենք չենք էլ պատկերացնում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը: Մեկ այլ քաղաքագետի՝ Արմեն Վարդանյանի կարծիքով, ամեն ինչ նպաստում է հենց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Նրա խոսքով դրա կարեւոր գործոններից մեկն այն խոսակցություններն են, որ առանց Սարգսյանի չենք կարող Արցախի հարցը  լուծել: Ինչպես մեր զրույցում ասաց Արմեն Վարդանյանը, Սարգսյանի վարչապետ դառնալը դեռ  վաղուց էր պարզ, երբ Մարգարիտ Եսայանն ասաց՝ ինչու՞ պիտի Սերժ Սարգսյանը գնա թոշակի: Նա նաեւ ասաց, որ վարչապետի լիազորությունները այսքան չէին ուժեղացնի, եթե խոսքը հենց Սարգսյանին չվերաբերեր: Քաղաքագետները խոսում են նաեւ ներքաղաքական խմորումների մասին: Սակայն նրանք, ընդհանուր առմամբ, ընդվզման մեծ ալիքի չեն սպասում: Ստյոպա Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ մի քանի օրում չեն պատրաստվում ընդվզման, իսկ եթե դա լինի էլ, ապա լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Այնինչ, Արմեն Գրիգորյանի կարծիքով շատ հնարավոր է՝ քաղաքացիների լայն զանգված դուրս գա փողոց, իսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանը միանշանակ դժվարությունների կհանդիպի: Գրիգորյանը նշում է, որ Սարգսյանը հենց այն կերպարն է, որը կարող է հասարակության բոլոր շերտերին միավորել իրար՝ ընդդեմ իրեն, իսկ ընդվզման համար հենց այդ միավորումն է հարկավոր:   Նյութն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am