Արմեն Սարգսյանի առաքելությունն ու տարածքներ հանձնելու հարցը

Ի հեճուկս որոշ փորձագետների հայտարարությունների, ՀՀ 4-րդ նախագահը ունենալու է բավականին լայն լիազորություններ: Չնայած ոմանք արդեն փորձում են նսեմացնել Հայաստանի ապագա նախագահի պաշտոնը՝ այն համեմատելով սիմվոլիկ մի ինստիտուտի հետ, այդուհանդերձ Սահմանադրության 123 հոդվածով ամրագրված մի քանի լիազորությունները բավական են պնդելու, որ ապագա նախագահը ոչ միայն լայն լիազորություններ է ունենալու, այլեւ դրանք կարող են պետության համար թանկ նստել: Այսպիսով՝ նշված հոդվածի առաջին կետով Հանրապետության նախագահը պետության գլուխն է: 2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: 3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: 4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Ուշադրություն դարձրեք հատկապես երրորդ կետին, որն անվերապահ անաչառությամբ ու համազգային շահերով է օժտում ապագա նախագահին: Մինչդեռ ընկալումները կարող են տարբեր լինել, հատկապես Արմեն Սարգսյանի դեպքում, ով ըստ ամենայնի կդառնա ՀՀ նախագահ: Հայաստանի իրականությունից ու խնդիրներից տարիներ ի վեր կտրված անձնավորությունը ինչ-ինչ նկրտումներից ու շահերից ելնելով կարող է որեւէ քայլ համարել համազգային շահ, մինչդեռ դա տրամագծորեն հակառակը լինել: Հիմա խոսենք ավելի պարզ, ինչի մասին վերջերս բարձրաձայնում են նաեւ տարբեր շրջանակներ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին է: Դեռեւս սահմանադրական բարեփոխումների ընթացքում շրջանառության մեջ էր այն թեզը, որ այդ փոփոխությունների քողարկված նպատակը տարածքների հանձնում է: Հասկանալի է, որ որեւէ իշխանություն, կամ պաշտոնյա այս պլանի իրագործումից հետո Հայաստանում վայրկյանների ընթացքում կկնքի իր քաղաքական մահկանացուն: Սակայն մյուս կողմից՝ հասկանալի է ստատուս քվոյի պահպանման անհնարինությունը, ինչի առիթով էլ Հայաստանում որոշվեց կոլեգալ կառավարման մոդել ընդունել եւ նույնպիսի պատասխանատվության տակ վերցնել այդ հարցը: Սակայն, Սահմանադրությամբ հանդես գալով պետության գլուխ, Արմեն Սսարգսյանը կարող է այդ հարվածն ուղիղ իր վրա վերցնել: Ինչի մասին արդեն կան բարձրաձայնումներ: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես համաձայն չէ այն տեսակետներին, թե ՀՀ նախագահը չի ունենալու լայն լիազորություններ.<<Պետության գլուխն է դառնում, ինչքան էլ ասեն, որ նրա պաշտոնը սիմվոլիկ է, ես չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը պահանջի, որ իր հետ բանակցի Հայաստանի Հանրապետության նախագահը>>,- tert.am-ի հետ զրույցում ասել է Բագրատյանը, ընդգծելով, որ ինքն այստեղ լուրջ խնդիր է տեսնում.<<Կմաղթեի նրան բավականաչափ կոշտություն և նաև՝ սկզբունքային դիրքորոշում, որովհետև նա այդպիսի հատկություն ունի՝ բոլորի հետ լեզու գտնելու, բայց կան ոչ կոմպրոմիսային հարցեր, որոնք ենթակա չեն լեզու գտնելու: Ես հուսով եմ, որ նա իր մեջ բավականաչափ ուժ կգտնի և կոշտ կլինի այն հարցերի նկատմամբ, որոնք Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ստրատեգիական շահերից են բխում: Իլհամ Ալիևը, որը չի համաձայնում գնալ որևէ լուծման՝ համարելով, որ ստեղծված իրավիճակն ու առաջարկվող լուծումներն Ադրբեջանին ձեռնտու չեն, (չնայած, մեզ էլ ձեռնտու չեն) կարող է պահանջել՝ հույս ունենալով, որ դրանից ավելի վատ, միևնույնն է, իրենց համար չի լինելու, որ փոխվի բանակցող կողմը ներկայացնող անձը>>: Թվում էր, թե խորհրդարանական համակարգում առաջին պաշտոնյան ՀՀ վարչապետն է, սակայն իրականում նախագահն է պետության գլուխը՝ ըստ Սահմանադրության: Բագրատյանը նաեւ չի բացառել, որ Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններն արագացնելու որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մեզ մոտ հայտարարվեց ՀՀ նախագահի նոր թեկնածուի մասին: <<Բացառված չէ, որ դա նաև այդ փաստի հետ էր կապված: Ալիևը (կամ էլ նրա կինը) մայիս-հունիսին երևի բանակցությունների գա ուժեղացված, և կրկնում եմ՝ հնարավոր է՝ դրա հետ է կապված>>: Ի դեպ, ԱԺ-ում էլ կոլեկտիվ կվավերացվի ցանկացած օրենք եւ Սերժ Սարգսյանը իրեն կազատի անմիջական պատասխանատվությունից: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am