Սերժ Սարգսյանը՝ հավերժ ԵՊՀ խորհրդի նախագահ. ԵՊՀ-ի կայքում նրա խոսքը խմբագրվել է

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Այս տարվա փետրվարի 21-ին ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով բուհերը պետք է ապաքաղաքականացվեին՝ կառավարման խորհրդի անդամները չպետք է լինեին պետական իշխանության ներկայացուցիչներ: Համենայնդեպս՝ նպատակներից առանցքայինը դա էր, բայց վերջին պահին նախագիծը որոշակի խմբագրման է ենթարկվել: Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքը հարմարեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին: Հարությունյանը նշեց նաեւ, որ օրենքի նախագիծը խմբագրվել եւ նոր դրույթ է ավելացվել, որով ԵՊՀ-ն առանձնացվել է մյուս բուհերից: Օրենքի նախագծում ԵՊՀ-ի մասով նոր դրույթ է ավելացել, որում ասված է. «Երեւանի պետական համալսարանը կրթական, գիտահետազոտական եւ մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Սա նշանակում է կառավարության ղեկավարն է որոշելու, թե ով պետք է լինի խորհրդում եւ այլն: Ավագանու անդամը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրկին շարունակելու է ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը: ԵՊՀ դասախոս Արծրուն Մարգարյանը շտապեց ասել, որ կեղծ հայտարարություն է հնչել եւ որ Սերժ Սարգսյանը այլ բան է ասել, այն էլ՝ տարիներ առաջ, որը սխալ է ներկայացվում: ԵՊՀ-ի պաշտոնական կայքում կա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Այդ հրապարակման հղումով անցնելով եւ ծանոթանալով տեքստի հետ, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդում մնալու վերաբերյալ որեւէ բան չի ասել: Իսկ երբ դիմում ենք «google»-ի «ceshe» գործիքին, պարզում ենք, որ ԵՊՀ-ի կայքի համապատասխան նյութի մեջ Սերժ Սարգսյանի խոսքերը խմբագրվել են: Մասնավորապես՝ հրապարակման միջից բացակայում է հետեւյալ հատվածըԻսկ ուսանողի այն հարցինթե արդյո՞քնախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանըանկախ ստանձնածպաշտոնիցկշարունակի ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդընախագահընշեց. «Սիրելի՛ համալսարանականներանկախ ամեն ինչից՝ ես չեմ հրաժարվելու Մայրբուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»: Սա նշանակում է, որ օրենքի նախագծում փոփոխություն անելու ժամանակ կամ դրան նախորդող օրերի ընթացքում ԵՊՀ-ի պաշտոնական կայքից հեռացվել է Սերժ Սարգսյանի վերը նշված հավակնությունների մասին հատվածը: Ենթադրվում է, որ դա հանվել է նրա համար, որպեսզի ընդդիմադիրները հանկարծ չասեն, թե օրենքը համապատասխանեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կայքը խմբագրելով փորձում են թաքցնել, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ն ղեկավարելու հավակնություն ունի: «Ինչպես եւ շատ օրենքներ, այդպես էլ Բարձրագույն կրթության մասին օրենքը եւս հարմարեցվում է իր համար: Եթե ԵՊՀ-ի հետ կապված հատուկ դրույթը չմտցնեին, ապա Սերժ Սարգսյանը վստահաբար չէր կարողանալու այդ պաշտոնում մնալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Հարցին՝ որ Սերժ Սարգսյանը մնա ԵՊՀ-ի խորհրդում ի՞նչ էր փոխվելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանի ամենամեծ բուհն է, գիտական շրջանակների որոշումների կայացման վրա ազդեցություն ունի, կարեւոր տիտղոս է: Եթե նախկինում թագավորները սիրում էին, որ տարբեր տիտղոսներ ունենան, հիմա գիտական հաստատության հետ կապված որեւէ պաշտոնի տիտղոս է ուզում նաեւ կրել»:   Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am